Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Կառլոս Սանչես Առնաուին: Վարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանի Հանրապետության նախագահին հավատարմագրերն հանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա նշանակումը կնպաստի երկու երկրների համագործակցության առավել խորացմանը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, այսօր ստեղծված են բոլոր պայմանները Հայաստանի և Արգենտինայի միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերությունները, գիտական ու մշակութային կապերը նաև ավելի գործնական՝ առևտրատնտեսական բնագավառում զարգացնելու համար: Այս տեսակետից հեռանկրային են հատկապես էներգետիկայի, գյուղմթերքների արտադրության, գիտական հետազոտությունների և այլ ոլորտները: Նշված ուղղություններով համագործակցության խթանման համար վարչապետը կարևորեց հայ-արգենտինյան միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որի նախապատրաստական աշխատանաքներն արդեն իսկ սկսված են: Դեսպան Խուան Առնաուն շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին ջերմ ընդունելության համար և հավաստիացրեց, որ Արգենտինայի Հանրապետության կառավարության տեսակետը երկու երկրների հետագա համագործակցության զարգացման խնդիրների վերաբերյալ համընկնում է հայկական կողմի ըմբռնումներին: Դեսպանը նշեց, որ իր երկրում առկա է այն իրավական հիմքը, որի վրա կարող է զարգանալ Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխշահավետ համագործակցությունը: Ընդգծելով Արգենտինայի հայկական համայնքի զգալի դերը երկրի տնտեսական, գիտական-մշակութային կյանքում, դիվանագետը հույս հայտնեց, որ համայնքի գոյությունը նույնպես կարող է նպաստել երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցության զարգացմանը:
Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ