Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 15 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Եվրոմիության և Հայաստանի համագործակցության եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը՝ Tasis ծրագրի տնօրեն Տիմո Սումայի գլխավորությամբ: Կարևորելով եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը, մեր երկրի որդեգրած ուղղվածությունը դեպի եվրոպական ընտանիքը, Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ Հայաստանն իր զարգացման ծրագրերում ամրագրել է այն չափորոշիչները, որոնք համապատասխանում են եվրապական չափանիշներին: Նա հավաստեց նաև միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը՝ մասնավորապես ընդգծելով ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում տարածաշրջանային կենտրոն դառնալու մեր երկրի հնարավորությունները: Ըստ վարչապետի, Հայաստանում այսօր նպաստավոր պայմաններ են ստեղծված Եվրոմիության անդամ երկրների կողմից Հայաստանի տնտեսության մեջ ներդրումները խթանելու և դրանց արդյունավետությունը ապահովելու համար: Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության անդամները նշեցին Եվրոմիության և Հայաստանի միջև 1996թ. ստորագրված համագործակցության համաձայնագրի նշանակությունը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, տնտեսության վերականգնմանն ու զարգացմանը նպաստող ծրագրերի իրագործման համար: Նշելով, որ այսօր ԵՄ-ի և Հայաստանի միջև ոչ մի հիմնախնդիր գոյություն չունի և կողմերի հարաբերությունները ոչ միայն ակտիվ են, այլև բարյացակամ, նրանք նշեցին, որ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանը մեծ առաջընթաց է ապրել՝ մասնավորապես իրավական դաշտի ստեղծման ոլորտում, և այժմ հիմնական խնդիրը ընդունված օրենքների արդյունավետ կիրառումն է: Դա հնարավորություն է տվել Հայաստանում լուրջ ներդրումներ կատարելու առումով քննարկելու ԵՄ անդամ երկրների՝ մոտ մեկ տասնյակ դոնոր կազմակերպությունների հնարավորությունները: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծեցին, որ ԼՂՀ հակամարտության շուտափույթ կարգավորումը կարող է նպաստել տարածաշրջանի բոլոր երկրների արագ զարգացմանը: Այս տեսակետից ԵՄ հանձնաժողովի անդամները հավաստիացրին, որ Եվրոմիությունը սատարում է ԼՂ կարգավորման Մինսկի խմբի ջանքերը, որտեղ ԵՄ տեսակետները ներկայացնում է նրա անդամ Ֆրանսիան: Հանդիպման վերջում կողմերը մեկ անգամ ևս հավաստեցին Եվրոմիության և Հայաստանի միջև բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու իրենց պատրաստակամությունը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ