Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 ապրիլի 2006

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:



Շնորհավորելով պարոն Սեմնեբիին նշանակման կապակցությամբ` վարչապետը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում ևս կշարունակվի այն սերտ և արդյունավետ համագործակցությունը, որ հաստատվել էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև` նախորդ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի գործունեության ընթացքում: Պարոն Սեմնեբիի այցը Հայաստան, այդ առումով, ըստ վարչապետի, նպաստավոր կլինի և սոսկ ճանաչողական բնույթ չի կրի: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ԵՄ-ի Հարավային Կովկասի հետ կապված մտադրություններն ու նախաձեռնությունները գնահատելի են: Նա նշել է, որ թեև ԵՄ ներկայացուցիչները և ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում հանդես են գալիս տարբեր ձևաչափերում, սակայն ի վերջո բոլոր ջանքերն ուղղված են նույն նպատակին` հակամարտության խաղաղ և շուտափույթ կարգավորմանը: Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ Հայաստանին մտահոգում են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, ինչի վկայությունն են նաև հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերը: Զրույցի ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարը նշել է նաև, որ հայկական կողմը կցանկանար Երևանում տեսնել ինքնուրույն գործող ԵՀ պատվիրակություն` մանավանդ հաշվի առնելով ԵՀՔ Գործողությունների ծրագրի իրականացման հետ կապված ծավալի զգալի աճը:



Գոհունակությամբ արձանագրելով Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի մշակման հաջող և արդյունավետ ընթացքը, Հայաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ս.թ. մայիսին նախատեսված բանակցությունների երրորդ փուլի հաջող ավարտից հետո գործողությունների ծրագրի հաստատումը շատ չի ուշանա:



Պիտեր Սեմնեբին, նշել է, որ թեև ԵՄ հատուկ ներկայացուցչի կարգավիճակում սա իր առաջին այցն է Հայաստան, սակայն այսուհետ պատրաստվում է ավելի հաճախ այցելել ՀՀ և իր համար անչափ հաճելի է, որ այս պաշտոնին նշանակվել է այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Հարավային Կովկասի և ԵՄ-ի հարաբերությունները որակական նոր բնույթ են ստացել: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է Հարավային Կովկասի բոլոր կոնֆլիկտների արագ լուծմամբ ու իր մանդատի փոփոխությունը նաև դրանով է պայմանավորված: Պիտեր Սեմնեբին տեղեկացրել է, որ մոտ ապագայում կրկին կայցելի Հայաստան` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների այցի շրջանակում: Ընդգծելով, որ իր գործունեության ընթացքում ակտիվորեն ներգրավված է լինելու ինչպես ԼՂՀ հակամարտության կարգավորման, այնպես էլ օրենքի գերակայության ամրապնդման, դատական համակարգի բարեփոխումների իրականացման գործընթացներում, ԵՄ հատուկ ներկայացուցիչը խնդրել է ՀՀ վարչապետին ներկայացնել իր գնահատականը այս ուղղություններով կատարվող աշխատանքների վերաբերյալ: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո մեր երկրում նախաձեռնվել է վերոնշյալ ուղղություններով Սահմանադրությունից բխող քայլերի իրագործման աշխատանք, որի շրջանակներում ՀՀ կառավարությունը ընթացիկ տարվա միջոցառումների ծրագրում արդեն հաստատել է այդ ուղղություններով նախարարություններին, գերատեսչություններին տրված հանձնարարականները` ժամկետների հստակ նախանշմամբ: Նշելով, որ ՀՀ-ն իր անկախության հռչակումից ի վեր որդեգրել է Եվրաինտեգրման ուղին, Անդրանիկ Մարգարյանն ասել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում մեր երկրի օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ:



Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ում հետագա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու, ՀՀ-ՌԴ հարաբերություններին և համագործակցությանը, էներգետիկայի բնագավառում ՀՀ-ի կողմից իրականացվող քաղաքականությանը և մի շարք այլ հարցերի:





 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ