Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Երևանում բացված Ապրանքարտադրողների միջազգային միության համաժողովի մասնակիցների պատվիրակությանը՝ միության նախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ: ՀՀ վարչապետը ողջունեց համաժողովը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությունը և իր ուրախությունը հայտնեց Նիկոլայ Ռիժկովին կրկին Հայաստանում տեսնելու համար, որը տարիներ առաջ մեր ժողովրդի համար ծանր օրերին նրա կողքին էր: Անդրանիկ Մարգարյանը կարևորեց տնտեսական համագործակցության ներուժի ամբողջությամբ օգտագործումը, նախկին կապերը, որոնք այսօր հեռանկարային կարող են համարվել, վերականգնելը, դրանց փոխշահավետությունը նկատի առնելով, գործակցությունն ընդլայնելը և զարգացնելը, ինչը, ըստ վարչապետի, զգալիորեն կմեծացնի ապրանքաշրջանառության ծավալները համագործակցող երկրների միջև և, բնականաբար, կնպաստի տնտեսության զարգացմանը: Ապրանքարտադրողների միջազգային միության նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ռիժկովը շնարհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին և Հայրենական ապրանքարտադրողների միությանը համաժողովի անցկացմանը մեծապես աջակցելու համար: Պրն Ռիժկովը ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանին տեղեկացրեց համաժողովի ընթացքի մասին՝ նշելով, որ ինքը բավականին գոհ է կատարված աշխատանքից, զեկույցների թեմաները հետաքրքիր և օգտակար են: Նա հատկապես կարևորեց բարեկամության ու համագործակցության մասին շարունակաբար հայտարարություններ անելու փոխարեն դրանց ուղղված շատ որոշակի առաջարկների առաջադրումը, ինչով, ըստ միության նախագահի, աչքի ընկավ երևանյան համաժողովը: Նիկոլայ Ռիժկովն ընդգծեց նաև սկզբունքային հարցերում երկրների ղեկավարների և կառավարությունների աջակցության անհրաժեշտությունը, համապատասխան որոշումների ժամանակին ընդունումը, ինչը բավականաչափ կխթաներ միության աշխատանքը: Նա համաձայնեց ՀՀ վարչապետի այն տեսակետին, որ տարբեր միությունների, կառույցների շրջանակներում բազմակողմ կապերի սերտացմանը զուգահեռ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել երկկողմ հարաբերություններին: Այդ առումով, Նիկոլայ Ռիժկովը ընդգծեց հայ-ռուսական սերտացող հարաբերությունները՝ նշելով, որ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում սեպտեմբերին իր գլխավորությամբ ՌԴ պետդումայի պատգամավորների խումբ կայցելի Հայաստան: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կառավարության և իր անունից պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցելու Ապրանքարտադրողների միջազգային միությանը և Հայրենական ապրանքարտադրողների միությանը՝ իրենց խնդիրների իրագործման հարցում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ