Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 ապրիլի 2006


Գրադարանային գործի զարգացման գործում մատուցած ծառայությունների ու այդ բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհակալագրերով խրախուսվել են Հայաստանի Ազգային գրադարանի գիտական հետազոտությունների և մատենագիտության բաժնի վարիչ Հ. Ղազարյանը, Խնկո Ապոր անվան մանկական ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Մ. Հովսեփյանը, Երաժշտական գիտական հանրապետական գրադարանի տնօրեն Գ. Նահատակյանը, Հայաստանի Ազգային գրադարանի գրապահոցի վարիչ Ա. Անտոնյանը և Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մ. Ամիրխանյանը:


 ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին


 Ողջունում եմ «Ազգային գրադարանային շաբաթի» կազմակերպիչներին ու մասնակիցներին:


Արդեն ավանդույթի վերածվող այս միջոցառումը, հանրապետության մշակութային կյանքի այլ կարևոր նախաձեռնությունների շարքում, կարծում եմ, լավ առիթ է օգնելու լայն հասարակությանը` կրկին դեմքով շրջվելու դեպի գիրքն ու գիտելիքը, վերականգնելու այն վերաբերմունքը, որ միշտ յուրահատուկ է եղել մեր ընթերցասեր ժողովրդին:


Այս տարիների ընթացքում գրադարանների առջև ծառացած հիմնախնդիրները` շենքային անբավարար պայմաններից սկսած մինչև գրադարանային ֆոնդերի ոչ լիարժեք համալրումն ու դրանց պահպանման ոչ ժամանակակից պայմանները, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառման բացակայությունն ու միջգրադարանային կապերի անբավարար մակարդակը որոշակիորեն պատճառ են հանդիսացել գրադարանների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության ու հասարակությունից օտարման համար: Այս ամենին ինչ-որ չափով նպաստել է նաև տեղեկատվության ստացման ժամանակակից և առավել մատչելի ձևերի տարածումը` կարծես երկրորդ պլան մղելով գրադարանը: Սակայն, ակներև է գրադարանների նկատմամբ կրկին աճող հետաքրքրությունը, որն ավելի կմեծանա, եթե վերոհիշյալ խնդիրների լուծման ուղղությամբ գործնական քայլեր կատարվեն: Այս նկատառումով է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնեց «Գրադարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումն ու ներկայացումը ՀՀ Ազգային Ժողով, որն ի լրումն նշված խնդիրների, կնպաստի նաև գրադարանների` իբրև տեղեկատվության պահպանման և տարածման կենտրոնների, ընթերցողների տեղեկատվական պահանջմունքների լիարժեք բավարարման միջոցի զարգացմանը, կկարգավորի գրադարանների գործունեությամբ առաջացող իրավահարաբերությունները, բնագավառի մի շարք այլ հրատապ խնդիրների լուծմանը: ՀՀ կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել նաև գրադարանավարներին սոցիալական երաշխիքնեի տրամադրման և աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, որոնք շարունակական են լինելու, նկատի առնելով, որ արվածը դեռևս բավարար չէ:


Ողջունելի է, որ գրադարանային շաբաթը միտում ունի ընդլայնելու իր աշխարհագրությունը, դառնալու համահայկական, ընդգրկելով Արցախի, հեռավոր ու մերձավոր Սփյուռքի մշակութային հաստատությունները, դրանով իսկ իր նպաստը բերելով մեր ժողովրդի համախմբման գործին:


Հաջողություն եմ մաղթում «Ազգային գրադարանային շաբաթի» բոլոր մասնակիցներին` ի շահ մեր երկրում քաղաքակիրթ ու գրագետ տեղեկատվական հասարակության ձևավորման, հոգևոր արժեքների պահպանման ու զարգացման:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ