Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 31 մարտի 2006

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:



Հանձնաժողովը քննարկել է 14 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի նորակառույց թաղամասի ջրամատակարարման ներքին ցանցի նախագծման աշխատանքների, ՀՀ Սյունիքի մարզի «Սիսիան քաղաքի հիվանդանոց» ՓԲԸ-ի շտապ օգնության կայանի հիմնանորոգման նախագծման, Երևան քաղաքի «Հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման նախագծման, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մասնաշենքի վերանորոգման աշխատանքների նախագծման և «Հեռուստամարաթոն 2006»-ի քարոզչական աշխատանքների համար երկու հեռուստաֆիլմերի պատրաստման ծրագրերը:



Հաստատվել են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երւանի Ա. Ահարոնյան փողոցի նախկին մանկապարտեզի շենքի վերակառուցումը մանկատան, «Առավոտ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Վանաձորում և Գյումրիում իրականացվող «Երիտասարդական համակարգչային ուսումնական կենտրոնի ստեղծում», «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Կապեր եկեղեցու  և կառավարության հետ» և «Ներառական ուսուցում» ծրագրերը:



«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Մանկան հույս», «Գյումրի-ԱՌԴԱ» և «Գյումրի-10» ծրագրերի նպատակն է Արթիկ քաղաքի «Մանկան հույս» մանկապարտեզի, Գյումրու «ԱՌԴԱ» մանկապարտեզի և Գյումրու թիվ 10 մանկապարտեզի սաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը, կահույքի, հագուստի և այլ բարեգործական օգնության տրամադրումը:



«Նորարար փորձառական արվեստի կենտրոն հիմնադրամ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը կսատարի ժամանակակից արվեստին և գրականությանը անվճար և անհատույց տրամադրելով տարածք, աուդիո և վիդեո տեխնիկա, նյութեր և այլ ծառայություններ:



«Հայաստանի» ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Փոքր դաշտերի կառուցում» ծրագիրը կնպաստի Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:



Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ