Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀԲ-ի հայաստանյան ներկայացուցիչ Օուեյս Սաադաթին և Համաշխարհային բանկի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի Տարածաշրջանի մարդասիրական զարգացման մասնաճյուղի մենեջմենթի մասնագետ Կարոլին Մասկարելին: Պրն Սաադաթը զրույցի սկզբում շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին, որը նաև Սոցներդրումների հիմնադրամի խորհրդի նախագահն է, հիմնադրամի առաջին ծրագրի բավականին հաջող իրականացման և ծրագրի ընթացքը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար՝ համոզվածությամբ, որ երկրորդ ծրագրի նկատմամբ ևս նույնպիսի վերաբերմունք կլինի: Կարոլին Մասկարելին էլ ՀՀ վարչապետին ներկայացրեց հիմնադրամի երկրորդ ծրագրի վերաբերյալ իրենց սկզբունքներն ու մոտեցումները, նշելով, որ միկրոծրագրերն այսուհետ արագ կիրագործվեն, փորձելով արդարացնել դրանց իրականացմամբ իրենց բազում խնդիրների լուծումն ակնկալող կարիքավոր համայնքներին: Նշվեց, որ աշխատանքներ են տարվում Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում, նախատեսվում է նաև ծրագրերում ընդգրկել Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը: Սոցներդրումների հիմնադրամի ծրագրերում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորեց սահմանամերձ, հակամարտությունից տուժած մարզերը, այդ թվում՝ Սյունիքը ևս անպայմանորեն նկատի առնելը, ինչն ընդունելի էր Համաշխարհային բանկի ներկայացուցիչների համար: Վարչապետը հավաստիացրեց, որ ծրագրերի արագ, անխոչընդոտ իրագործման համար կառավարությունն իր կողմից ամեն ինչ կանի և համոզված է, որ նույնպիսի դիրքորոշում կցուցաբերի Համաշխարհային բանկը:
Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ