Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 մարտի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Էվրիպիդիս Ստիլիանիդիսին, որը Հայաստանում է գտնվում Երևանում անցկացվող հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստին մասնակցելու նպատակով, որպես հանձնաժողովի հունական կողմի համանախագահ:


Բարձր գնահատելով հայ-հունական քաղաքական համագործակցության ներկայիս մակարդակը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դրան նպաստում են նաև տարբեր մակարդակներով իրականացվող շփումներն ու փոխայցելությունները: Նա կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցության խորացումը միջազգային կառույցների և կազմակերպությունների՝ մասնավորապես, Եվրամիության «Եվրոպական հարևանության քաղաքականության», Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության, Եվրախորհրդի, ՆԱՏՕ-ի շրջանակներում: Այդ ամենը, ըստ նրա, նպաստավոր պայմաններ կստեղծի նաև երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման համար: Արտահայտելով հունական կողմի տեսակետը, պարոն Ստիլիանիդիսը նշել է, որ Հունաստանը պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստանին՝ եվրաինտեգրման, ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման հարցում, որոնք, ըստ նրա, կբխեն ինչպես հայ-հունական երկկողմ, այնպես էլ տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանն ուղղված ընդհանուր շահերից:


Անդրադառնալով հայ-հունական առևտրա-տնտեսական հարաբերությունների ներկա վիճակին ու զարգացման տեմպերին, զրուցակիցները նշել են, որ դրանք դեռևս հեռու են բավարար լինելուց և չեն արտացոլում երկու երկրների միջև համագործակցության առկա ներուժը: Այդ խնդրի լուծման գործում կարևորելով համատեղ տնտեսական միջկառավարական հանձնաժողովի դերը, վարչապետը վստահություն է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքները կանցնեն գործնական մթնոլորտում և հաջողությամբ կավարտվեն: Կողմերն ընդգծել են տնտեսության տարբեր բնագավառներում՝ մասնավորապես, գյուղատնտեսության, արդյունաբերության, գիտության ու տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությանը միտված գործնական քայլերի կատարումը: Գոհունակություն հայտնելով հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի աշխատանքների ընթացքից, Էվրիպիդիս Ստիլիանիդիսը նշել է, որ հանձնաժողովի քննարկմանը ներկայացված հարցերի լայն շրջանակում են երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման մեխանիզմների, Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում համագործակցության հեռանկարների, առևտրի և տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության և այլ հարցեր: Նա հույս է հայտնել, որ անցյալից մնացած, ինչպես նաև ներկայիս հիմնախնդիրների լուծմանն ուղղված որոշումների ընդունումը հնարավորություն կտա Հայաստանը հույն գործարարներին ներկայացնել որպես վստահելի երկիր, որտեղ կարելի է շահավետ ներդրումներ կատարել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, իր հերթին, ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգիռ է հավասար պայմաններ ստեղծելու մեր երկրում գործող բոլոր, այդ թվում նաև օտարերկրյա գործարարների համար, ինչը, նրա համոզմամբ, կարող է նպաստել ինչպես առանձին ընկերությունների, այնպես էլ դրանք ներկայացնող պետությունների հետ կապերի և հարաբերությունների հետագա զարգացմանը:


Հանդիպման ավարտին վարչապետը արդյունավետ աշխատանք է մաղթել հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին՝ ի շահ երկու պետությունների ու ժողովուրդների բարօրության:




Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ