Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 մարտի 2006

 

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումները համակարգող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը:

Քննարկվել են ՀՀ վարչապետին առընթեր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կողմից հավանության արժանացած և այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացվելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» միջոցառման նախնական ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Կարևորվել են, մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հավանության արժանացած Հայաստանի անկախության 15-ամյա տարեդարձի տոնակատարության ծրագրով նախատեսված համահայկական տնտեսական համաժողովի և ցուցահանդեսի շրջանակներում նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատշաճ ներկայացվածության ապահովումը, ՏՏ ամսվա միջոցառումների ծրագրիՀայաստան-Եգիպտոս գործարար համաժողովի բարձր մակարդակով անցկացումը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2005թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետի Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ժամանակ: Ծրագրի մեկ այլ խոշոր միջոցառման՝ DigiTecExpo 2006 ցուցահանդեսի կազմակերպման հետ կապված խնդիրների քննարկման նպատակով հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խումբ: Նշվել է, որ հոկտեմբերի 4-6-ը կայանալիք Էլեկտրոնային բովանդակության համաշխարհային գագաթաժողովից, Գալա մրցանակաբաշխությունից բացի, այդ օրերին Երևանում տեղի կունենա նաև Եվրախորհրդի տարեկան համաժողովը. միջոցառումներ, որոնց կազմակերպչական խնդիրները նույնպես պետք է լուծվեն բարձր մակարդակով:

Նիստում կարևորվել է զանգվածային լրատվամիջոցներով ՏՏ ամսվա միջոցառումների իրազեկման և լուսաբանման խնդիրը ևս:

Հանձնարարվել է նշված, ինչպես նաև ՏՏ ամսվա ծրագրով նախատեսված մյուս՝ մոտ մեկ տասնյակ միջոցառումների կազմակերպման շուրջ բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ կարծիքներն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ վարչապետին առընթեր Տեղակատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղարությանը՝ մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան աշխատանքային խմբերում քննարկելու և արդյունքները հանձնաժողովի հաջորդ նիստին ներկայացնելու համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ