Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Գենադի Սելեզնյովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ կողմերը հավաստեցին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարձր մակարդակը, օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև սերտ կապերի առկայությունը: Գ.Սելեզնյովը և Ա.Մարգարյանը նշեցին, որ երկու երկրներն ակտիվ հարաբերություններ են պահպանում ոչ միայն երկկողմ, այլև ԱՊՀ շրջանակներում ու միջազգային ասպարեզում: Հանդպմանն ընդգծվեց, որ դեռևս չօգտագործված հնարավորություններ կան, մասնավորապես առևտրատնտեսական ոլորտում, որտեղ գլխավոր խոչընդոտը հաղորդակցության ուղիների շրջափակումն է: Դեռևս անբավարար է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մակարդակը: Նկատի ունենալով Հայաստանի և Ռուսաստանի՝ իբրև ռազմավարական գործընկեր երկրների, ռազմատնտեսական, առևտրային, կրթական ու մշակութային կապերի հետագա զարգացման երկուստեք պատրաստակամությունը, ռուսաստանյան կողմը նշեց, մասնավորապես ռուսերենի՝ իբրև ավանդաբար միջպետական հաղորդակցության լեզվի, Հայաստանում զարգացման ու տարածման խնդիրը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստեց, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ցանկացած օտար լեզվի ազատ զարգացման և ուսուցման համար, իսկ հանրապետության կրթամշակութային համակարգում ռուսաց լեզվի զարգացման կոնցեպցիան կառավարության կողմից ընդունվել է դեռևս 1999 թ. սեպտեմբերին. «Հայաստանում ռուսաց լեզվի հետ կապված խնդիրներ չկան, -ընգծեց վարչապետը, -իսկ եթե այդպիսիք կծագեն, ապա անպայման լուծումներ կստանան»: Հանդիպման վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին այսուհետ ևս խորացնելու և ամրապնդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև ստեղծված ավանդական բարեկամական, քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ