Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 հունիսի 2001

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ազգային, պետական գործիչ Գարեգին Նժդեհի 115-ամյակին նվիրված գիտական նստաշրջան, որը 2001թ.-ի համար հոբելյանական պետական հանձնաժողովի նախատեսած՝ նժդեհյան շարքի միջոցառումներից մեկն է: Նստաշրջանին ներկա էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որն անչափ կարևորելով ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունում Նժդեհ պետական և ռազմական գործչի հիշատակի ոգեկոչումը, իր խոսքում մասնավորապես նշեց. «Նրա կյանքն ու գործը այլևս հավերժորեն անբաժան են Հայոց պատմությունից, մեր նորօրյա և գալիք պայքարից։ Ինքը, մեծ ռահվիրան՝ Գարեգին Նժդեհը, պատգամում էր, որ «... պատմությունը - դա անավարտ վեպ չէ, այլ՝ չավարտված ճակատամարտ»։ Ոգևորիչ է նախ և իրապես խորհրդանշական, որ նրա ծննդյան հոբելյա-նական միջոցառումները նշվում են պետականորեն, երբ կայացած իրականություն է անկախ Հայաստանի Հանրապետությունը՝ Գ. Նժդեհի երազանքներից գերագույնը, հայ ժողովրդի դարավոր մաքառումների զավակը՝ Հայոց պետականությունը։ Հատկանշական է նաև, որ պայքարը հանուն անկախ և հզոր Հայրենիքի կազմել է նրա գլխավորած գոտեմարտերի և հավատամքի բուն առանցքը։ Դեռևս պատանի գիմնազիստ էր Գարեգին Տեր-Հարությունյանը, երբ զինվորագրվեց մի բացառիկ նվիրական գաղափարի, այն է՝ հայությունը վերստին դարձնել պետություն և պատմություն կերտող ազգ։ Ավելի ուշ, երբ քաղաքական վտարանդի էր, բանաձևում էր, որ Հայկական պետությունը ուղղակի պարտադրված է իրար շաղկապել Մամիկոնյան ռազմունակությունը և Բագրատունյաց կուլտուրական ոգին։ Հարկ է մատնանշել, որ Գ. Նժդեհը անմնացորդ ու անձնավիրաբար ծառայեց և՛ հայ զենքին, և՛ հայ մշակույթին։ Նրա մեջ զենքի ու նվիրագործված գաղափարի երջանիկ, հազվագյուտ ներդաշնակություն կար, որից էլ նույնքան փառահեղ ու առասպելակերպ փայլատակումներ ծնվեցին։ Հետաքրքիր է նկատել, որ Գարեգին Նժդեհ զորավարը, պետական գործիչը և մտածողը՝ այս հրաշալի եռամիասնությունը, կարողացել են զարմանալիորեն մեկտեղվել մեկ անհատականությունում և գործել նույնքան ուժգին, նույնքան նպատակասլաց։ Գարեգին Նժդեհի դավանանքի աներեր սյուներն էին Ժողովուրդը և Հայրենիքը, որոնց առաջ որդիական անկեղծ խոնարհում, ակնածանք ուներ։ Դրանք իր անզիջում պայքարի մղիչ ազդակներն էին, որոնց կրկին ծառայեց պարզ զինվորի անխառն գիտակցումով։ Գ. Նժդեհը իր պաշտած Ժողովրդի ռազմական ու իմացական կորովի փայլուն մարմնավորումն էր, նրա ոսոխների շանթահարող բազուկը։ Ծնվել էր մի ժամանակաշրջանում, երբ հրամայական էր ապացուցել, որ հայն էլ անձնազոհ ու արիադավան ռազմիկ կարող է լինել, երբ, իր խոսքերն են՝ «... գրիչը, խոսքը, ճշմարտությունը իրենց ճամփան հարթելու համար կարիք են զգում սրի»։ Եվ ինքնամոռաց մաքառեց ուխտյալների փաղանգում, որի զարդն ու պսակը եղավ նրա իսկ վարած Սյունյաց դյուցազնամարտը։ Լեռնահայաստանում, առավել քան որևէ այլ կռվադաշտում, բացահայտվեցին Գ. Նժդեհ քաջարի զորականի և լայնախոհ պետական գործչի անուրանալի ձիրքը։ Նա անվերապահ հավատում էր այն ճշմարտությանը, թե՝ զոհաբերությունը հակառակորդին հաղթելու, թերևս, հիմնական գործոններից մեկն է, եթե ոչ եզակին։ Իսկ զոհաբերությունն իմաստավորված էր այն բանի գիտակցմամբ, որ «... մարդկային գործերի մեջ Հայրենիքի պաշտպանությունն է ամենասրբազանը»։ Արցախյան նորօրյա ազատամարտի հերոսների կատարած սխրանքը նրա կիսատ թողած գործի տրամաբանական շարունակությունն է։ Գ. Նժդեհը մեր ժողովրդի կուռ միասնականության, ազգային առողջ արժեքների շուրջ համախմբվելու, հզոր ու բարգավաճ Հայրենիք կերտելու գաղափարների մունետիկն է, խորհրդանիշը։ Մենք լիահույս ենք, որ մեր ժողովուրդը, Նժդեհներ ծնած ժողովուրդը, և պետությունը ի զորու են լուծելու այն դժվարագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև և կառուցելու լուսավոր ու արդար Հայրենիք, որի մասին երազում էր արեգին Նժդեհը։ Հարգանք ու խոնարհում նրա խնկելի և անմահ հիշատակին, գործին»։
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ