Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 16 մարտի 2006

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների փոխհատուցման տրամադրման կարգը», ինչպես նաև հաշվառման դիմումի լրացման կարգը: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ մեկամսյա ժամկետում էլեկտրոնային կրիչով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել իրենց աշխատակազմերի կողմից ֆինանսական հատկացումներ ստացող Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց սպայական կազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության 1990-1994թթ. ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների և նրանց ընտանիքի անդամների, դրա հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց և նրանց ընտանիքի անդամների, զոհվածների ընտանիքի անդամների ցուցակները: ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահին ևս հանձնարարվել է՝ մեկամսյա ժամկետում էլեկտրոնային կրիչով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց շարքային կազմի ցուցակը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվել է՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված՝ մեկշաբաթյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված համապատասխան ծրագրի ծախսերը, մինչև 2006թ. հունիսի 15-ը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված փոխհատուցման գումարի բաշխման 2006թ. ժամանակացույցը, ինչպես նաև ապահովել զանգվածային լրատվամիջոցներով սույն որոշմամբ հաստատված կարգի մասին հանրության իրազեկումը: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տրամադրել 2001թ.-ին գույքագրված՝ «Հայխնայբանկ» ՓԲԸ-ում 1993թ. հունվարի 1-ի դրությամբ ավանդների գույքագրման բազան: Համապատասխան հանձնարարականներ են տրվել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետին:


«Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում վճարովի անասնաբուժական ծառայությունների մատուցման կարգը: Դրանով սահմանվում են անասնաբուժական գործունեություն իրականացնող լիցենզավորված իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից վճարովի ծառայությունների մատուցման կարգը և պայմանները:


Կառավարությունը հավանություն է տվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» վարկային ծրագրի միջոցների ծախսային կատեգորիաների փոփոխություններին: Որոշման ընդունումը պայմանավորված է ծրագրի՝ 2005թ. հունիսի 30-ին նախատեսված վերջնաժամկետի երկարաձգման և վերաբաշխումներ կատարելու նպատակահարմարությամբ, որին համաձայնություն է տվել նաև Համաշխարհային բանկը: Նշվել է, որ ծրագիրն իր եռամյա գործունեության ընթացքում լուրջ հաջողություններ է արձանագրել՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկություններին գործարար ծառայությունների տրամադրման, միջազգային լավագույն փորձի ներգրավման, ոլորտի մասնագետների ունակությունների զարգացման առումով: Կատարվել է զգալի համաֆինանսավորման ներգրավում միջազգային և դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի կողմից:


Մեկ այլ որոշմամբ, էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունը վերապահվել է ՀՀ էներգետիկայի նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 7-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի մասին» N 412-Ն որոշումը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է անշարժ գույքի կադաստրի զարգացման ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող 2006թ. համալիր ծրագիրը:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1999թ. մարտի 30-ի «Ռուսաստանի Դաշնության և այլ պետությունների ռազմաուսումնական հաստատություններ սովորելու գործուղված ՀՀ զինծառայողների և կուրսանտների պաշտոնային դրույքաչափերի և կրթաթոշակների մասին» N 191 որոշման մեջ, որով կուրսանտների կրթաթոշակը 40 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից բարձրացվել է 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Որոշումն ընդունվել է այլ պետություններում սովորող կուրսանտների համար կեցության բավարար մակարդակ ապահովելու, նրանց սննդի և բնակարանային ապահովման հարցերը պատշաճ կերպով լուծելու նպատակով:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության կանոնադրությունը: ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչություն ստեղծելու և ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 12-ի N 1579-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1927-Ն որոշմամբ հաստատված՝ տեսչության «Կառուցվածքային ստորաբաժանումներ կետը» շարադրվել է նոր խմբագրությամբ, ըստ որի տեսչության կառուցվածքային ստորաբաժանումներն են նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության տեսչավորման, ինչպես նաև գնահատման և վերլուծության բաժինները:


Մեկ այլ որոշմամբ, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժինը բաժանման ձևով վերակազմակերպվել է Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավան և Նոր-Նորքի, Աջափնյակ-Դավիթաշենի, Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիայի, Կենտրոն-Նորք Մարաշի, Էրեբունի-Նուբարաշենի տարածքային բաժինների: Այդ կապակցությամբ համապատասխան փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 25-ի «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման մեջ:


Նիստում կառավարությունը հաստատել է նաև ոռոգման համակարգի ընկերությունների 2006թ. սուբսիդավորման չափաքանակները: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ անհրաժեշտության դեպքում, որոշմամբ հաստատված հավելվածում կատարել մինչև 5 տոկոս փոփոխություններ և վերաբաշխումներ՝ ըստ ուղղությունների և ջրօգտագործողների ընկերությունների: Հանձնարարվել է նաև՝ հաշվի առնելով Համաշխարհային բանկի Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի շրջանակում իրականացվելիք ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների անցկացման ծրագիրը և նկատի ունենալով ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական հոսքերի կանխատեսումները, ՀՀ կառավարություն նեկայացնել առաջարկություն ոռոգման համակարգի ընկերությունների լրացուցիչ սուբսիդավորման վերաբերյալ:


ՀՀ կառավարության 2002թ. հունվարի 18-ի «ՀՀ պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման համաձայն, գործադիրը հաստատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ՀՀ 2006թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակները:


Կառավարությունը որոշել է, 2006թ. իր պահուստային ֆոնդից 46 մլն 937 հազար դրամ հատկացնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ այդ նախարարության «Լինսի հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինության» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2005թ. դեկտեմբեր և 2006թ. հունվար-մարտ ամիսների պահպանման ծախսերի ֆինանսավորման համար:


Մեկ այլ որոշմամբ, ի կատարումն ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի «Սոցիալական աջակցության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2337-Ն որոշման պահանջների, գործադիրը սահմանել է 2006 թվականին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով Երևան քաղաքում սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում համայնքի ղեկավարին պետության պատվիրակած լիազորության իրականացման տարեկան ծախսերի նորմատիվները: Որոշման համաձայն, յուրաքանչյուր սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետի հաստիքի հաշվով սահմանվել է 777 հազար դրամ, իսկ գործակալության մասնագետի հաստիքի հաշվով՝ 444.14 հազար դրամ:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:


Գործադիրը ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի «Աուդիտորների և (կամ) հաշվապահների և աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությունների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» որոշումը՝ հարցն օրենքով կարգավորելու անհրաժեշտության հիմնավորմամբ:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հնդկաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ագրոարդյունաբերական համալիրի բնագավառում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Մեկ այլ որոշմամբ կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 2 մլն 407.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ 2004թ. ընթացքում Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն համայնքի ոռոգման ջրի մատակարարման ապահովման աշխատանքների արդյունքի համար սահմանված երաշխիքային ժամկետի ավարտի կապակցությամբ վճարման ենթակա գումարը կապալառու կազմակերպությանը՝ «Աստղիկ 5» ՍՊԸ-ին տրամադրելու նպատակով:


Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի «Ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, այդ արձակուրդի նվազագույն տևողությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» N1384-Ն որոշման մեջ, կառավարությունը նշված ցանկում ավելացրել է նաև դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնողներին:


Մեկ այլ որոշմամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» N 350 որոշման մեջ ևս, որի համաձայն հիշյալ ցանկում ավելացվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը:


«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մարտի 25-ի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին անհատույց օգտագործման գույք հանձնելու և օտարելու մասին» N 389-Ա որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական ոլորտը զարգացնելու, ինչպես նաև տեխնիկական ճշգրտումներ կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հիշյալ որոշման առաջին կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, ըստ որի ՀՀ արդարադատության նախարարութան «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի կողմից օգտագործվող 148 հա ընդհանուր մակերեսով հողատարածքը, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կողմից օգտագործվող 13 հա ընդհանուր մակերեսով հողատարածքը և 1 հա խնձորի այգին, ինչպես նաև «Աբովյան», «էրեբունի» քրեակատարողական հիմնարկների և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության գույքի մի մասն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին՝ կնքելով գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել նաև ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի ընդունումը պայմանավորված է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման կանոնների վերանայման, որոշ հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետների հաշվարկման միատեսակ մոտեցումների ամրագրման, խնդրի հստակ օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, առաջարկվող նոր ընդհանուր կանոնի համաձայն, վաղեմության ժամկետը հաշվվում է ոչ թե հանցանքի կատարման, այլ հանցանքն ավարտված համարելու օրվանից: «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է 12 մլն 510 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 8 մլն 152 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Վաղարշապատի ագրոսպասարկում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, իսկ ք. Երևան, Հ. Հակոբյան 3 հասցեում գտնվող «Ատեքս նորաձևության կենտրոն» ՓԲԸ-ի՝ հաշվեկշռային մեթոդով 15 մլն 24 հազար դրամ գնահատված արժեքով բաժնետոմսերը՝ մրցույթով, այն վերակազմակերպելով բաց բաժնետիրական ընկերության: Որոշվել է նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկից հետ վերցնել դրան ամրացված, 16 մլն 550 հազար դրամ գնահատված արժեք ունեցող գույքը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ այն, որպես մեկ ամբողջական լոտ,օտարել դասական աճուրդով:


Այլ որոշումներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է Շիրակի մարզի Գուսանագյուղ, Ղազանչի և Վարդաքար գյուղական համայնքների ավագանու անդամների լիազորությունները: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ տարբեր ժամկետներում, օբյեկտիվ պատճառներով հիշյալ համայնքների ավագանու մի շարք անդամների լազորությունների դադարեցման հետևանքով, անհնար է դարձել ավագանիների կողմից իրենց գործունեության իրականացումը: Որոշվել է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ համայնքների ընտրատարածքներում անցկացնել ավագանու արտահերթ ընտրություններ: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 129 հազար 125 դրամ, 126 հազար 565 դրամ և 126 հազար 610 դրամ՝ համապատասխանաբար Գուսանագյուղի, Ղազանչիի և Վարդաքարի գյուղական համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար: Մեկ այլ որոշմամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է նաև ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 125 հազար 830 դրամ՝ 2006թ. փետրվարի 19-ին կայացած Արարատի մարզի Լանջառի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Նիստում որոշումներ են ընդունվել ՀՀ Շիրակի մարզի Բենիամինի, Սյունիքի մարզի Կարճևանի, Փայահանի, Լեռնաձորի, Վերին Գիրաթաղի և Շուռնուխի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և հիշյալ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ