Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 փետրվարի 2006

 

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Քննարկվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ ջերմամատակարարման, քաղաքային ջեռուցման ապահովման հետ կապված, ինչպես նաև ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ հիմնադրամի կառավարիչ Թամարա Բաբայանը զեկուցել է, որ նախորդ նիստում տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են: Մասնավորապես, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ համաձայնեցվել են Բնակարանային ջեռուցման ծրագրի ընթացքի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի նիստերի համար տեղեկատվություն ներկայացնելու, ծրագրերի համակարգման նպատակով հիմնադրամի հետ համագործակցելու և քննարկման արդյունքները խորհրդին ներկայացնելու գործընթացները, քննարկման են ներկայացվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսված մրցութային հանձնաժողովների կազմերը:

Օրակարգային այլ հարցերի թվում, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրի ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանը հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել գործակալության Բնակարանային ջեռուցման ծրագիրը, որի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ կառավարության կողմից 2002թ. ընդունված քաղաքային ջեռուցման ռազմավարության իրականացմանը, վերլուծել և առաջարկել բնակարանային ջերմամատակարարման առավել արդյունավետ և մատչելի տարբերակներ Հայաստանի տարբեր բնակավայրերի համար: Ըստ զեկուցողի, ծրագիրը, կաջակցի նաև լուծելու մի շարք ինստիտուցիոնալ խնդիրներ, որոնք կնպաստեն ջերմամատակարարման համակարգերի արդյունավետ և թափանցիկ կառավարմանը, սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ու գանձումների մակարդակի բարձրացմանը և ջերմային էներգիայի կայուն առևտրային շուկայի ստեղծմանը, հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը: Ծրագիրը սերտորեն համագործակցելու է ինչպես Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, այնպես էլ ՀՀ նախարարությունների հետ՝ խնդիրների լուծմանը ներգրավելով նաև «Հայռուսգազարդ» ընկերությունը, ոչ պետական կազմակերպությունները և ջերմամատակարարողներին:

Հոգաբարձուների խորհուրդը լսել է նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Գլոբալ էկոլոգիական ֆոնդի կողմից ֆինանսավորվող «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի կառավարիչ Դիանա Հարությունյանի տեղեկատվությունը ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Վերջինս նշել է, որ 2005թ. հունիսին ծրագրի մեկնարկումից հետո, համաձայն շահագրգիռ նախարարությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված թեկնածուների, ձևավորվել է ղեկավար կոմիտե, կատարվել է ջերմամատակարարման համակարգերի առկա վիճակի արագ գնահատում, վերլուծվել են ՀՀ բնակավայրերի ջերմամատակարարման ռազմավարության իրականացման գործընթացը, ինստիտուցիոնալ և օրենսդրական փոփոխությունները, իրականացված պիլոտային նախագծերի արդյունքները: Անցած մի քանի ամիսների ընթացքում, ըստ զեկուցողի, ստեղծվել է նաև ջեռուցման վերականգնման գործում հետաքրքրվածություն ցուցաբերող համատիրությունների մասին տվյալների բանկ, որի լրամշակման աշխատանքները շարունակվում են: Մշակվել են ծրագրերի ինտերնետային կայքի նոր կառուցվածքը, ջերմամատակարարման ոլորտի տերմինների եռալեզու բառարան: Տեղական համատիրությունների դերի բարձրացման և առանձին շենքերում կոլեկտիվ ջերմամատակարարման ծառայությունների կազմակերպման և կառավարման նպատակով, մրցութային հիմունքներով ընտրվել է ենթակապալառու կազմակերպություն` «Համատիրությունների սեփականատերերի ազգային ասոցացիա» ՀԿ` 4 գործընկեր կազմակերպությունների հետ: 2005թ. դեկտեմբերից սկսել է գործել խորհրդատվական ծառայությունների կենտրոնը: Շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում, որպես ջերմամատակարարման կենտրոնացված համակարգերի վերականգնման փորձնական տարբերակ, ընտրվել են մայրաքաղաքի երկու համայնքներ:

Հաղորդման համաձայն, փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Երևանի քաղաքապետարանի միջև: Մշակվել և համաձայնեցման փուլում է ծրագրի և Երևանի քաղաքապետարանի միջև աշխատանքների համակարգման 2006թ. մանրամասնեցված աշխատանքային պլանը:

Ըստ Դիանա Հարությունյանի, ծրագրի հիմնական նպատակն է նվազեցնել Հայաստանի քաղաքներում ներկայումս ջեռուցման և տաք ջրամատակարարման հետևանքով առաջացող ջերմոցային գազերի արտանետումները՝ այդ ծառայությունների կայուն զարգացման հիմքերն ապահովելու միջոցով, միաժամանակ, հաշվի առնելով գլոբալ բնապահպանական ազդեցությունները: Նշված շրջանակներում ծրագրի նպատակներից են նաև հիշյալ ծառայությունների դերի բարձրացումը, աջակցությունը ջերմամատակարարման ձեռնարկությունների վերակառուցմանն ու կարողությունների զարգացմանը, աշխատանքների, ձեռք բերված փորձի տարածմանը նպաստելը, օժանդակությունը էներգետիկ ծառայություններ մատուցող կազմակերպություններին ու տեղական արտադրողներին և այլն:

Նշվել է, որ ծրագրի կողմից, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի մասնագետների հետ համատեղ, իրականացվել է նաև «ՀՀ բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ ջերմամատակարարման ապահովման հնարավորությունների վերլուծություն», որը ևս ներկայացվել է հոգաբարձուների խորհրդի ուշադրությանը: Որպես համակարգի զարգացման գերակա ուղղություն, հոգաբարձուների խորհրդին է ներկայացվել նաև էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության միջոցով փոքր ու միջին հզորության տեղակայանքների օգտագործմամբ կենտրոնացված ջերմամատակարարման վերականգնման և զարգացման հայեցակարգը:

Խորհուրդը քննարկել է հայեցակարգի տնտեսագիտական հիմնավորումները և դրա հետ կապված խնդիրները: Հանձնարարվել է քննարկման մասնակիցներին՝ երկշաբաթյա ժամկետում իրենց դիտարկումները, մտահոգություններն ու առաջարկություններն աշխատանքային կարգով քննարկել վերոհիշյալ ծրագրի ներկայացուցիչների հետ և հստակեցնել պատասխանները:

Նիստում քննարկվել և հաստատվել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ենթավարկավորում իրականացնող մասնակից ֆինանսական հաստատությունների ընտրության մրցութային հանձնաժողովի ներկայացուցչական կազմը, քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ուսումնասիրված, ջերմամատակարարման համակարգերի վերականգնման ենթակա հանրակրթական դպրոցների ցանկը:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ