Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 22 փետրվարի 2006

 

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2005թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Քննարկվել են նաև հիմնադրամի 2006թ. ծրագրերի հետ կապված հարցեր:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանը զեկուցել է, որ հիմնադրամը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ, որոշակի աշխատանք է կատարել անտառների վերականգնման ու զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Մասնավորապես, ըստ գործադիր տնօրենի, տարեսկզբին, գյուղատնտեսության նախարարության հետ 2005թ. ծրագրերի համար տարածքների ընտրության հարցի քննարկման արդյունքում, որոշվել է անտառվերականգնման աշխատանքներ իրականացնել Երևանի անտառտնտեսության Արզնիի պուրակի և Երևանի անտառտնտեսության Նուբարաշենի անտառպետության ՋԷԿ-ի հարակից ծառահատված տարածքներում: Այդ նպատակով հիմնադրամի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից մշակվել է նշված տարածքներում անտառվերականգնման աշխատանքների կազմակերպման երկու ծրագիր, որոնց ընդհանուր նախագծային արժեքը կազմել է 263,6 մլն դրամ, այդ թվում՝ ոռոգման ցանցերինը 146,2 մլն և անտառվերականգնման աշխատանքներինը 117,4 մլն դրամ: Հաշվետվության համաձայն, անտառվերականգնման աշխատանքների գնումը իրականացվել է մեկ աղբյուրից՝ «Հայանտառ» պետական ՓԲԸ-ի հետ կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, իսկ ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքների գնումը՝ մրցութային կարգով:

Վլադիմիր Մովսիսյանը նաև զեկուցել է, որ հիմնադրամի գործադիր տնօրինության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և կապալառու կազմակերպությունների ձեռնարկած միջոցառումների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի և Կոտայքի մարզպետարանի աջակցության շնորհիվ, նշված երկու ծրագրերով նախատեսված աշխատանքներն իրականացվել են նախագծային պահանջներին համապատասխան և սահմանված կարգով հանձնվել շահագործման:

Ընդհանուր առմամբ, ըստ գործադիր տնօրենի, այլ աշխատանքների թվում, Նուբարաշենի և Արզնիի պուրակի տարածքներում կառուցվել և շահագործման են հանձնվել ոռոգման ցանցեր՝ համապատասխանաբար 4276 և 6656 գծամետր երկարությամբ, անտառապաշտպան ցանկապատեր՝ 1700 (ևս 297-ը՝ լրացուցիչ) և 5190 գծամետր երկարությամբ: Երկու ծրագրերի կատարման արդյունքում ծառատնկում և բնաշիվային վերաճի ձևավորում է կատարվել 101 հա տարածքի վրա: Կատարված աշխատանքների դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ին վճարվել է 63,2 մլն դրամ, 71,5 մլն դրամ կատարողական ակտերի դիմաց, փաստացի պարտքը կազմում է 8,3 մլն դրամ, որը ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ կմարվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաբյուջետային հաշվից ստացվելիք միջոցներով:

2005թ. հիմնադրամի գործադիր տնօրինության կողմից որոշակի աշխատանք է կատարվել նաև քաղաքացիներից և կազմակերպություններից անտառների զարգացման համար բարեգործական նվիրատվություններ ստանալու ուղղությամբ: Հաշվետու տարում դրանք կազմել են շուրջ 25 մլն 115 հազար դրամ: Համեմատաբար զգալի նվիրատվություններ կատարողների թվում են «Զանգեզուրի ՊՄԿ» (10 մլն), «Երևանի կոնյակի գործարան» (4 մլն 655 հազար) «Մաքուր երկաթ» (2 մլն 500 հազար) «Արմենիա Քափր Փրոգրամ» (2 մլն), «Աշտարակ կաթ» (1 մլն), «Գրանդ տոբակո» (920 հազար) և այլ ընկերություններ: «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի միջոցների հաշվին ֆինանսավորվել է նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Արագածոտնի մարզի Ջրամբար համայնքի Ապարանի ջրամբարի հարակից տարածքի անտառտնկման» ծրագիրը, որի նախագծային արժեքը կազմել է 10 մլն 730 հազար դրամ: Այդ ծրագրով 5 հա անտառ հիմնելու աշխատանքների գնումը կատարվել է «Լանդշաֆտ դենդրոսերվիս» ՍՊԸ-ից, որի հետ բանակցությունների արդյունքում ծրագրի գինը կազմել է 8 մլն 400 հազար դրամ: Ըստ զեկուցողի, այդ աշխատանքներն արդեն հիմնականում ավարտվել են:

Հաշվետվության համաձայն, հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված 233,7 մլն դրամի փոխարեն, հիմնադրամի տարեկան դրամական միջոցների մուտքային մասը կազմել է 216,9 մլն դրամ, ծախսային մասը՝ 213,7 մլն դրամ: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ դրամական միջոցների մնացորդը կազմել է 3 մլն 179,2 հազար դրամ: Տարվա ընթացքում հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար ՀՀ գյուղատնտեսության նախարարության արտաբյուջետային հաշվից հատկացվել է նաև 177,7 մլն դրամ, որից 172,2 մլն-ը ուղղվել է ոռոգման ցանցերի և անտառատնկման աշխատանքների ֆինանսավորմանը, իսկ 5 մլն-ը՝ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, հատկացվել է «Կանաչազարդ երկիր» հասարակական կազմակերպությանը: 2005թ., նշված ՀԿ-ին ընդհանուր հաշվով հատկացվել է 10 մլն դրամ:

Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարներին՝ հիմնադրամի խորհրդի անդամներին, մինչև փետրվարի 27-ը ներկայացնել տեղեկանքներ, ՀՀ պետական բյուջեից դուրս կատարված և կատարվելիք անտառվերականգնման, անտառատնկման աշխատանքների վերաբերյալ, որոնց հիման վրա կկազմվեն հիմնադրամի 2006թ. ծրագրերը:

Նիստում կարևորվել է նաև հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ հասարակությանը պարբերաբար իրազեկելու խնդիրը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ