Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 փետրվարի 2006

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 16 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի N 13 օժանդակ (հատուկ) գիշերօթիկ դպրոցի առաջին մասնաշենքի վերանորոգման, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ «Խարբերդի մասնագիտացված մանկատան կաթսայատան սարքավորումների նորով փոխարինում», «Երևանի Նորքի մանկան տան կաթսայատան վերանորոգում», «Վանաձորի մանկատան վերանորոգում», «Գյումրիի երեխաների տան օդափոխության համակարգի պատրաստում», ինչպես նաև «Պարբերական հիվանդությամբ հիվանդ երեխաների հայտնաբերում, հետազոտում և բուժում, դեղորայքով ապահովում», «Լսողական ապարատների անվճար բաշխում», «2006թ. ընթացքում ՀՀ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող երեխաների անվճար բժշկական օգնություն» և «Գավառում մանկական բժշկասոցիալական և վերականգնողական կենտրոնի ստեղծում» ծրագրերը:

Հաստատվել են գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «2006-2008թթ. ընթացքում ՀՀ գիտական ենթակառույցների պահպանման և հետագա զարգացման աջակցություն», Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամ», Երևանի «Երեխաների ընդունման և կողմնորոշման կենտրոն», «Բարեգործական ճաշարաններ» և «Մաթևոսյան կրթավճար» ծրագրերը:

ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ մանկություն» ծրագրի նպատակն է Երևան քաղաքի Նուբարաշենի N 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցի, Խարբերդի, Վանաձորի, Գյումրու մանկատների և մի շարք այլ հաստատությունների կենցաղային, կրթական, առողջապահական, սննդի պայմանների բարելավումը, ստեղծելով առողջ մթնոլորտ երեխաների դաստիարակման և ձևավորման կարևորագույն գործում:

ԱՄՆ-ի Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող «Ժպտուն ատամներ» ծրագրով անվճար ատամնաբուժական ծառայություններ կմատուցվեն շարժական ատամնաբուժական ավտոբուսով մանկատների, ծերանոցների, դպրոցների, մսուր-մանկապարտեզների սաներին:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ