Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 փետրվարի 2006

 


Այսօր տեղի է ունեցել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Զեկուցվել է, որ հանձնաժողովի մշակած ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է: Ավելին՝ օրերս Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայի գրադարանում, Երևանի Մատենադարանի հետ համատեղ, ի լրումն ծրագրի, հաջողությամբ կազմակերպվել են նաև միջազգային գիտաժողով ու գրքի ցուցահանդես: 2005թ. ընթացքում անցկացվել է շուրջ երեք տասնյակ միջոցառում, որոնց կազմակերպմանը ներգրավվել են ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Մատենադարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի գրողների միությունը և այլն:


Նշվել է, որ 25 խոշոր միջոցառում ամբողջությամբ ֆինանսավորվել է պետական միջոցներով: ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 102 մլն 93.5 հազար դրամ: Մարզերում միջոցառումներն անցկացվել են մարզային ու համայնքային միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ, Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման համար, ներառյալ նախարարությունների բյուջետային միջոցները, ծախսվել է մոտ 123 մլն 511.5 հազար դրամ:


Ծրագրի համաձայն իրականացվել է Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի հոբելյանի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցուցակում:


Կազմակերպվել են Մ. Մաշտոցի վերադարձը հայրենիք պատկերող «Գրոց երթ» թատերականացված ներկայացում, հայագիտական միջազգային գիտաժողով Երևանում և միջազգային գիտաժողով Արցախում (Ամարասում), «Ազգային Ճակատագիրը և գրականությունը» թեմայով գիտաստեղծագործական կոնֆերանս, Ասմունքի հանրապետական փառատոն, Թարգմանչաց օրվան նվիրված միջոցառումներ Օշականում, Գրերի գյուտին նվիրված միջոցառումներ ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում և Ջավախքում, ուխտագնացություն դեպի Օշական, Աղձքի Արշակունյաց թագավորաց դամբարան, Ամարաս և պատմամշակութային այլ նշանավոր կենտրոններ, հայ գրքի ցուցահանդես, քանդակի հանրապետական սիմպոզիում Արտաշատում: Հրատարակվել են Կորյունի «Վարք Մաշտոցի» աշխատությունը (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն՝ մեկ գրքով), «Ձոն հայոց լեզվին» խորագրով գրերի գյուտին նվիրված բանաստեղծությունների ժողովածու, հոբելյանական հուշանվերային բացիկների հավաքածու, «Արցախի կրթական կյանքի 1600-ամյա տարեգրությունը» գիրքը (հայերեն և ռուսերեն): Լույս են տեսել «Բանբեր Երևանի համալսարանի» և «Պատմաբանասիրական հանդեսի», «Հայագիտական հանդեսի» հոբելյանական մեկական համարներ:


Թողարկվել են 1600-ամյակին նվիրված նամականիշ ու ծրար, հոբելյանական միջոցառումներին նվիրված լազերային սկավառակ, կազմակերպվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաները և հայոց գրերը» թեմայով On-line կոնֆերանս (էլեկտրոնային բովանդակության համահայկական մրցույթ), եթեր է տրվել հեռուստատեսային օրագիր: Նկարահանվել է հոբելյանական միջոցառումներին նվիրված ամփոփիչ կինոնկար, ֆիլմ է նկարահանվել նաև Մեսրոպյան շարականների և աղոթքների հիման վրա: Կազմվել և տպագրվել է «Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը Հայաստանում» քարտեզը, Երևանում հիմնվել է հայոց գիրքն ու գրերը պատկերող ծաղկազարդ պուրակ:


Միջոցառումները եզրափակվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հոբելյանական երեկոյով:


Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ կազմակերպել հոբելյանական միջոցառումներին նվիրված ամփոփիչ ֆիլմի և լազերային սկավառակի շնորհանդես, ինչպես նաև ծրագրի շրջանակներում իրականացված «Հայոց պատմություն» աշխատության լազերային տարբերակը, «Ձոն հայոց լեզվին» ժողովածուն բազմացնել և տարածել՝ մեր հանրապետության, Արցախի և Սփյուռքի դպրոցներում՝ մինչ այդ հնարավորինս արագ ներկայացնելով այդ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական նախահաշիվները:


Նիստի ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի բոլոր անդամներին, ծրագրով նախատեսված աշխատանքներում ընդգրկված պետական ու հասարակական կառույցներին ու հաստատություններին՝ ակտիվ աշխատանքի, արդյունավետ մասնակցության համար:



 


  

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ