Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 փետրվարի 2006

Այսօր տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյանի 70-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական պետական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Զեկուցվել է, որ 2005թ. ընթացքում անցկացվել է Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված 20-ից ավելի միջոցառում, որոնք ամբողջությամբ ֆինանսավորվել են պետական միջոցներով: Միջոցառումների կազմակերպմանը ներգրավված են եղել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, Հայաստանի գրողների միությունը, ՀՀ մարզպետարանները և այլն: Նշվել է, որ հանձնաժողովի մշակած ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է: Տարվա ընթացքում նախատեսվածից չի կատարվել ընդամենը 3 միջոցառում՝ հոբելյանական երեկոն Մոսկվայում, փողոցի անվանակոչումն ու հուշաքարի տեղադրումը Երևանում: Այդ կապակցությամբ զեկուցվել է, որ Մոսկվայի հոբելյանական երեկոն հետաձգվել է ՀՀ կառավարությունից և պետական հանձնաժողովից անկախ, օբյեկտիվ պատճառներով և մոսկովյան կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա մարտ ամսին այն անցկացնելու վերաբերյալ: Ընդգծվել է, որ այդ նպատակով պետական բյուջեից միջոցները ժամանակին տրամադրվել են, կազմակերպչական անհրաժեշտ խնդիրները՝ լուծվել, իսկ նշված մյուս երկու միջոցառումներն ընթացքի մեջ են և կիրականացվեն 2006թ. ընթացքում:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին՝ ակտիվացնել աշխատանքները դեռևս կատարման ընթացքում գտնվող այդ միջոցառումների իրականացման ուղղությամբ և մեկ ամսվա ընթացքում զեկուցել կատարվածի մասին:

Ընդհանուր առմամբ, միջոցառումների ծրագրի համաձայն, կազմակերպվել են անվանի գրողի հոբելյանին նվիրված գիտական նստաշրջան, Հր. Մաթևոսյանի գրքերի, ինչպես նաև «Ծաղիկներ Հրանտին» խորագրով գեղանկարչական ցուցահանդեսներ, հրատարակվել են գրողի «Հատընտիրն» ու անտիպ գործերի ժողովածուն, թողարկվել է Հր. Մաթևոսյանի անվամբ նամականիշով բացիկ, Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Ստեփանակերտի մանկավարժական համալսարաններում սահմանվել է Հր. Մաթևոսյանի անվան կրթաթոշակ:

Երևանում դպրոցներից մեկն անվանակոչվել է անվանի գրողի անունով, Վանաձորում՝ Հր. Մաթևոսյանի անունը կրող զբոսայգում տեղադրվել է գրողի հուշարձանը, իսկ Վանաձորի թատերական փողոցը վերանվանվել է Հր. Մաթևոսյանի անվամբ, նրա ծննդավայրում՝ տան մերձակայքում կառուցվել է հավաքատեղի, Երևանի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող պուրակում տեղադրվել է գրողի հոբելյանին նվիրված ցուցապաստառ, հիմնվել է Հր. Մաթևոսյանի անվան գրական մրցանակ:

Երևանի դրամատիկական թատրոնում իրականացվել է «Չեզոք գոտի», իսկ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Ալխո» պիեսի բեմադրությունը: Գրողի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել է խաղարկային ֆիլմ: Բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել ՀՀ մարզերում, ՀՀ հանրակրթական դպրոցներում ու բուհերում: Կազմակերպվել է բոլոր միջոցառումների լուսաբանումը ԶԼՄ-ների միջոցով, հեռուստատեսությամբ և ռադիոյով տրվել են հոբելյանին նվիրված հաղորդումներ:

Հոբելյանական միջոցառումները եզրափակվել են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր երեկոյով:

Նիստում ներկայացվել է նաև միջոցառումների ծրագրից դուրս նախատեսված՝ Երևանում Հրանտ Մաթևոսյանի տուն-թանգարանի կառուցման ընթացքը: Նշվել է, որ այդ նպատակով արդեն Երևանի կենտրոնում, քաղաքապետարանի որոշմամբ, համապատասխան տարածք է հատկացվել, իսկ թանգարանի շենքի նախագծի համար հայտարարված մրցույթի անցկացման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Զեկուցվել է նաև, որ հոբելյանական միջոցառումների համար ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված 14 մլն 928 հազար դրամից բացի, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 10 մլն 709.5 հազար դրամ: Հանրակրթական դպրոցներում և բուհերում բաց դասերը, գրական ցերեկույթները, ուսանողական գիտական նստաշրջանները կազմակերպվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության միջոցների, իսկ մարզերում միջոցառումներն իրականացվել են մարզային և համայնքային միջոցների հաշվին: Ընդհանուր առմամբ, Հ. Մաթևոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման համար ծախսվել է մոտ 34 մլն դրամ:

Նիստի ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի բոլոր անդամներին, ծրագրով նախատեսված աշխատանքներում ընդգրկված պետական ու հասարակական կառույցներին ու հաստատություններին՝ ակտիվ աշխատանքի, արդյունավետ մասնակցության համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ