Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 13 փետրվարի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն և նրա գլխավորած պատվիրակությանը:

Բարձր գնահատելով հայ-բուլղարական հարաբերությունների ներկայիս մակարդակը, կողմերն արտահայտվել են այն ավելի ամրապնդելու և խորացնելու օգտին: Անդրանիկ Մարգարյանը և Գեորգի Պիրինսկին կարևորել են, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելությունների, երկկողմ շփումների, այդ թվում՝ միջխորհրդարանական, միջկառավարական կապերի ակտիվացումը, երկու երկրների համագործակցությունը միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում` արդյունավետորեն օգտագործելով նաև երկու խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամական խմբերի ներուժը: Անդրանիկ Մարգարյանը վերահաստատել է իր բուլղարացի գործընկերոջը՝ վարչապետ Սերգեյ Ստանիշևին ուղղված հրավերը` Հայաստան այցելելու կապակցությամբ:

Նկատի առնելով, որ Բուլղարիայում ևս կառավարությունը գործում է կոալիցիոն սկզբունքով, վարչապետն անդրադարձել է նաև կոալիցիայի առանձին կուսակցությունների միջև կապերի սերտացման ու փոխգործակցության հաստատման հնարավորությանը:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի համագործակցությունը եվրաինտեգրման շրջանակներում, որի համար, ըստ նրանց, լավ հնարավորություններ են ստեղծվել, մասնավորապես, 2005թ. դեկտեմբերի 7-ին Բրյուսելում երկու երկրների արտգործնախարարների կողմից «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի և եվրաատլանտյան կառույցների բնագավառներում համագործակցության մասին» հուշագրի ստորագրումից հետո:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցության խնդիրներին, կողմերն արձանագրել են, որ չնայած Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ձևավորված է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալները դեռևս հեռու են ցանկալի մակարդակից: Տնտեսական համագործակցության ակտիվացման գործում զրուցակիցներն ընդգծել են նաև տրանսպորտային համագործակցության նշանակությունը. երկուստեք հեռանկարային է համարվել լաստանավային փոխադրումների իրականացումը՝ մասնավորապես, Վառնա-Կավկազ-Փոթի լաստանավային գծի գործարկումը:

Քննարկվող հարցերի համատեքստում կարևորելով Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ հանձնաժողովի հերթական՝ 4-րդ նիստը կանցկացվի այս տարվա ընթացքում: Միջկառավարական հանձնաժողովում քննարկվելիք փոխշահավետ համագործակցության հեռանկարային ոլորտներ են համարվել գյուղատնտեսության և սննդարդյունաբերության, տրանսպորտի, էներգետիկայի, առողջապահության, գիտության, կրթության, մշակույթի և այլ բնագավառները:

Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների խորհրդարանների դերը տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, նշելով, որ առանց օրենսդիր իշխանության հետ սերտ համագործակցության, գործադիրի համար դժվար կլինի հաջողությամբ իրականացնել իր առջև դրված հեռանկարային խնդիրները:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ