Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 փետրվարի 2006

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ռոբին Ֆիլիպսին:


Քննարկվել են Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի (ՀՄԿ) հետ աշխատանքների ուղղությամբ վերջին զարգացումները: Ընդգծելով, որ «Հազարամյակի մարտահրավերների» հայաստանյան ծրագիրը մեծ հնարավորություններ ունի, դեսպան Էվանսը հույս է հայտնել, որ այն բավականաչափ օգտակար կլինի, հատկապես՝ գյուղական բնակչությանն աջակցության առումով. «Մենք որոշում ենք կայացրել, որ հայաստանյան ծրագրի ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են և համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կստորագրվի ամենաուշը ս.թ. մարտի 27-ին», - ասել է դեսպանը:


Ըստ նրա, թեև Հայաստանում անցկացված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո որոշակի խնդիրներ առաջացան, որի վերաբերյալ ամերիկյան կողմն իր նկատառումներն ու ցանկություններն արտահայտեց, այդուհանդերձ, Միացյալ Նահանգները շահագրգիռ է շարունակել հնարավորինս օժանդակել Հայաստանին` ժողովրդավարական հաստատությունների կայացման ու զարգացման գործում, նկատի առնելով նաև, որ «Հազարամյակի մարտահրավերների» ծրագրի հիմքում կարևոր նախադրյալներ են հանդիսանում՝ արդարացի կառավարումը, մարդկային կապիտալում ներդրումները և տնտեսական աճի խթանման ուղղությամբ աշխատանքները: Դեսպանը կարևորել է առաջիկա՝ 2007-2008թթ. խորհրդարանական և նախագահական ընտրությունների ազատ և արդարացի անցկացումը՝ ներկայացնելով ԱՄՆ կառավարության այդ նպատակին ուղղված տեխնիկական աջակցության ծրագրերի ֆինանսավորման վերաբերյալ ցանկությունները:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի գրասենյակին՝ շահագրգիռ համագործակցության և մինչ այժմ կատարած աշխատանքի համար, նշելով, որ ծրագրի իրագործման արդյունքում, անշուշտ, զգալի աջակցություն կցուցաբերվի Հայաստանին: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները, այդ թվում՝ կոալիցիան, անհրաժեշտ քաղաքական կամքն ունեն և հայտարարել են առկա խնդիրների լուծման, թերությունների շտկման ուղղությամբ աշխատանքներ սկսելու պատրաստակամության մասին, որպեսզի առաջիկա ընտրություններում այդ թերություններն այլևս տեղ չգտնեն. «Ժողովրդավարության ամրապնդման ու զարգացման գործում ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԱՄՆ կառավարության հետ՝ նրա կողմից առաջարկվող ծրագրի իրագործման նպատակով, քննարկելով այդ աջակցության ձևերն ու մեխանիզմները, որոնք, բնականաբար, պետք է իրականացվեն ՀՀ օրենսդրության շրջանակներում»,- ասել  է ՀՀ կառավարության ղեկավարը:


Դեսպան Էվանսը միանգամայն համաձայն լինելով ասվածին, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ժողովրդավարության ամրապնդման, այդ նպատակով համապատասխան կառույցների կայացման ու զարգացման ուղին տեսնում է էվոլյուցիոն ճանապարհով ընթանալու մեջ և պատրաստ է այդ նպատակի իրականացման համար Հայաստանին ըստ ամենայնի աջակցել:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ