Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 փետրվարի 2006

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի հաղորդումը: Վերջինս հայտնել է, որ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշման համապատասխան, ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2004թ. փետրվարի 20-ին ընդունել է հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիր, որի իրականացման ընթացքում, ըստ նրա, զգալի աշխատանքներ են կատարվել, մասնավորապես, կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների դատական պրակտիկայի ամփոփման, դրանց դատական քննության առանձնահատկությունների վերաբերյալ դատավորների ուսուցման ու վերապատրաստման, դատարաններում գործավարության կանոնակարգման ուղղությամբ: Զեկուցողը նշել է նաև ակտիվ մասնակցությունը ՀՀ դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլին, օրենսդրական առաջարկությունների փաթեթի ստեղծումը՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման կամ վերացման, դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման նպատակով, այդ համատեքստում կարևորելով ՀՀ դատական իշխանության գործունեությունը կանոնակարգող նոր օրենքի նախագծի մշակումը, 2005թ. դեկտեմբերին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից ՀՀ դատավորի վարքագծի նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կանոնագրքի ընդունումը:

Հովհաննես Մանուկյանը հանգամանորեն անդրադարձել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի կառուցվածքային փոփոխություններին, նոր ստորաբաժանումների՝ մասնավորապես, իրավական փորձաքննությունների վարչության, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության ստեղծմանը, ՀՀ դատարանների արդիականացման ծրագրի շրջանակներում դատարանների կողմից իրականացվող գործառույթների ավտոմատացման համակարգի ներդրմանը, ինչպես նաև հրապարակայնության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը մշակել է նաև ԶԼՄ-ների հետ համագործակցության դատական համակարգի համար միասնական հայեցակարգ:

ՀՀ վարչապետը հանձնարարել է՝ նախորդների նման, ՀՀ վճռաբեկ դատարանի հաշվետվությունը ևս ամբողջությամբ տեղադրել կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում: Հանձնարարվել է նաև կատարված աշխատանքների վերաբերյալ ընթացքում ևս պարբերաբար հանրությանն իրազեկել:

Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը ներկայացրել է հանձնաժողովի որոշումը, ըստ որի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում՝ GRECO-ում, ՀՀ պատվիրակության ղեկավար Աշոտ Գալոյանի՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ GRECO-ում ՀՀ պատվիրակության ղեկավար նշանակված Արթուր Օսիկյանն ընդգրկվել է մոնիտորինգի հանձնաժողովի կազմում:

Նիստում խորհուրդը քննարկել է նաև GRECO-ի գնահատման խմբի կողմից՝ 2005թ. մայիսի 30-ից հունիսի 4-ը Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում իրականացրած գնահատման առաջին և երկրորդ շրջափուլերի ամփոփման արդյունքում ներկայացված զեկույցի նախագիծը, որը, ըստ զեկուցող Արթուր Օսիկյանի, նախատեսվում է քննարկել և հաստատել այս տարվա մարտին կայանալիք GRECO-ի լիագումար նիստում: Հանձնարարվել է արված դիտողություններն ու առաջարկությունները հաշվի առնելով, հստակորեն ձևակերպել հայկական կողմի եզրակացությունը զեկույցի նախագծի վերաբերյալ՝ այն GRECO-ի հիշյալ նիստի քննարկմանը ներկայացնելու համար:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ