Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 մայիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկ՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական գագաթաժողովին: Օրակարգում քննարկման է դրված 23 հարց: Դրանք վերաբերում են տնտեսական, առևտրային, ռազմական և այլ բնագավառներում համագործակցության խնդիրներին: Օրվա երկրորդ կեսին, ԱՊՀ գործադիր կոմիտեի կլոր դահլիճում օրակարգի հարցերի համառոտ քննարկումից հետո, տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ստորագրված որոշումներով համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը, մասնավորապես, հաստատեց նախորդ՝ 2000 թ. նոյեմբերի 30-ին կայացած նիստի որոշումների կատարողականը, 2000-2003 թթ. ժամանակաշրջանում հանցավորության դեմ համատեղ պայքարի միջազգային ծրագրի, ինչպես նաև միջազգային ահաբեկչության և էքստրեմիզմի այլ դրսևորումների դեմ պայքարի համատեղ ծրագրի 2000 թ. կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը և մինչև 2005 թ. ԱՊՀ պետությունների ռազմական համագործակցության զարգացման հեռանկարային ծրագիրը: Առանձին որոշումներով խորհուրդը հավանություն տվեց ԱՊՀ պետությունների ռազմա-տնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի գործունեության վերականգնմանը, անդամ պետությունների տնտեսության կարիքների, ինչպես նաև ռազմական ու մարդասիրական փոխադրումների համար տրանսպորտային հաղորդակցության ցանցի օգտագործման ու զարգացման, ԱՊՀ երկրների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի ստեղծման խնդիրներին: Մի շարք որոշումներով կարգավորվեցին ԱՊՀ միասնական բյուջեին, ԱՊՀ-ի ղեկավարմանն ու կառուցվածքային խնդիրներին վերաբերող կազմակերպական հարցեր: Հայաստանի կառավարությունը օրակարգի որոշ հարցերի վերաբերյալ մինչ այդ ներկայացրել էր առաջարկներ և հստակեցումներ: Մասնավորապես, ԱՊՀ միասնական բյուջեի մասին որոշումը Հայաստանի կառավարությունն ստորագրեց իր հատուկ կարծիքով, իսկ սահմանամերձ տարածքներում ընդերքի հետազոտման, շահագործման ու պահպանման վերաբերյալ որոշումը Հայաստանի կառավարությունը չստորագրեց՝ ելնելով պետության շահերի պաշտպանության խնդրից: Գագաթաժողովի ավարտից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որտեղ նիստի մասնակից ԱՊՀ կառավարությունների ղեկավարները պատասխանեցին լրագրողների հարցերին: Նույն օրը երեկոյան, ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության վարչապետ Վլադիմիր Երմոշինի անունից կազմակերպվեց ընդունելություն՝ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների պատվին: Վաղը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ