Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 հունվարի 2006

 



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Կառավարությունը մի շարք որոշումներ է ընդունել՝ փրկարարական ծառայության ոլորտի խնդիրների կանոնակարգման նպատակով: Մասնավորապես, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, սահմանվել են փրկարարական ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները: Գործադիրը սահմանել է նաև, որ Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալիս են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը, ինչպես նաև հոսպիտալային, կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական, հանրապետական հավաքակայանի, զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները: Որոշման համաձայն, փրկարարական ծառայողներին բժշկական փորձաքննության հարցերում հոսպիտալային, կենտրոնական պոլիկլինիկայի հանձնաժողովները ենթարկվում են կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովին, որի որոշումները վերջնական են: Այլ որոշումներով կառավարությունը սահմանել է նաև փրկարարական ծառայության կոչում շնորհելու ներկայացումների և հրամանների ձևն ու բովանդակությունը, դրանք ձևակերպելու և ներկայացնելու կարգը, առանձին մասնագիտություններով փրկարարական ծառայության անցնելու համար տարիքային և այլ պահանջներն ու այդ մասնագիտությունների ցանկը, փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվող ծառայողների դրամական բավարարման իրականացման կարգը, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունների պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողների վճարվող դրամական բավարարման չափը և վճարման կարգը: Որոշումներ են ընդունվել փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները, ծառայության մեջ գտնվող և ծառայությունից արձակվող փրկարարական ծառայողին ամենամյա չօգտագործված հերթական արձակուրդի օրերի դիմաց տրվող դրամական փոխհատուցման հաշվարկման և վճարման կարգը սահմանելու վերաբերյալ: Վերջինների կապակցությամբ ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների հետ նախագծերը մեկ անգամ ևս քննարկելու համար:



Գործադիրը հավանություն է տվել էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ռազմավարությանը: Որոշումն ընդունվել է՝ հանրային հատվածում գնումների իրականացման միասնական և միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգի ներդրման նպատակով, կարևորելով պետական ծախսերի կառավարման արդյունավետ համակարգի առկայությունը և բյուջետային գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունը:



Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել նաև «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախագծով սահմանվում է, որ օրենքը ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից: Հանձնարարվել է՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության առաջարկները հաշվի առնելով, վերամշակել նախագիծը:



Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության, ինչպես նաև մշակույթի բնագավառներում համագործակցության մասին համաձայնագրերի, «ՀՀ կենտրոնական բանկի և Թաիլանդի Թագավորության Թաիլանդի բանկի միջև բանկային համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին:



«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Կապանի մասնաճյուղի՝ 326 մլն 681 հազար 104 դրամ հաշվեկշռային արժեքով ու 1960քմ մակերեսով շենքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը: Նույն որոշմամբ ՀՀ Սյունիքի մարզպետարանի տնօրինության, Սյունիքի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման արդյունքում ազատված նախկին հակատուբերկուլյոզային դիսպանսերի՝ 12 մլն 486 հազար 540 դրամ հաշվեկշռային արժեքով, 819 քմ մակերեսով շենքն ու 65.7 քմ մակերեսով շինություններն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել են ՀՀ առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ին:



Մեկ այլ որոշմամբ, պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով, որոշվել է ՊՈԱԿ-ներին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:



«ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է, մասնավորապես, քաղաքաշինության բնագավառում գնագոյացման խնդիրներն արդիականացնելու, բնագավառի համար առաջնահերթ համարվող մի շարք կարգերի մշակման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 51 մլն 800 հազար դրամ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու N 3 միջնակարգ դպրոցի շինարարության համար նախատեսված 150 մլն դրամ գումարը նպատակաուղղել այլ առաջնահերթ խնդիրների լուծմանը՝ նշված դպրոցի շինարարությունը Լինսի հիմնադրամի ծրագրում ընդգրկվելու պատճառով: Կատարված փոփոխություններով պետական բյուջեով նախատեսված գումարներ են նպատակուղղվել նաև տարբեր մարզերի այլ դպրոցների ու հաստատությունների առաջնահերթ հիմնանորոգմանը:



Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, «Աուդիտորական գործունության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նաև աուդիտորների և (կամ) հաշվապահների և աուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպությունների հավատարմագրման կարգը: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել ֆինանսների և էկոնոմիկայի, արդարադատության նախարարություններին՝ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար:



«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2004թ հունվարի 22-ի «ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 20-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված՝ դիվանագետների աշխատավարձի 40 տոկոսով բարձրացմամբ:



Նիստում որոշվել է նաև ՀՀ կառավարության և Չինաստանի կառավարության միջև 2004թ. սեպտեմբերի 27-ին ստորագրված համաձայնագրի հիման վրա ՉԺՀ կառավարության կողմից ՀՀ կառավարությանը 7,5 մլն յուան արժողությամբ (ներառյալ փոխադրման ծախսերը) գյուղատնտեսական տեխնիկայի պահեստամասերի ներմուծման ծրագիրը որակել բարեգործական: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության և Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին՝ մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել առաջարկություն որոշման մեջ նշված ապրանքների հետագա տնօրինման կարգի վերաբերյալ:



Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2006թ. պահուստային ֆոնդի հաշվին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 801 հազար 500 դրամ՝ 2006թ. փետրվարի 5-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Ձորագյուղի գյուղական համայնքի ղեկավարի, Ազատի, Մարտունու, Թթուջրի գյուղական համայնքների ավագանու անդամների, Շիրակի մարզի Ձիթհանքովի գյուղական համայնքի ղեկավարի, 2006թ. փետրվարի 19-ին կայանալիք Վայոց Ձորի մարզի Գնիշիկի գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:



Նիստում որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքային, Սյունիքի մարզի Ձորաստանի, Վերին Գյոդակլուի, Ճակատենի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու մասին: Այլ որոշումներով հաստատվել են Սյունիքի մարզի Տոլորսի և Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագրերը ևս:



 



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ