Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 16 հունվարի 2006

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլիին:



Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ հայ-վրացական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ բարիդրացիական հունով, կկենսագործվեն երկու երկրների նախագահների ու վարչապետների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:



Գելա Բեժուաշվիլին Անդրանիկ Մարգարյանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի ողջույնները, տեղեկացրել իր երկրում ընթացող քաղաքական, տնտեսական գործընթացներին:



Զրույցի ընթացքում կողմերը նշել են, որ երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների հաճախակի փոխայցելությունները երկուստեք սերտ համագործակցության վկայություններից են: Նրանք դրական են գնահատել նաև մի շարք հարցերի շուրջ Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախարար Գելա Բեժուաշվիլին գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման ընթացքից: Միաժամանակ, նրանք նշել են, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել տրանսպորտային հաղորդակցության զարգացումը: Այդ հարցում, սակայն, ըստ վարչապետի, տնտեսական մի շարք հարցեր որոշակի քաղաքական ենթատեքստ ունեն և առանձնահատուկ ուշադրություն են պահանջում: Անդրանիկ Մարգարյանը, նշել է, մասնավորապես, Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի շինարարության նախագծի շուրջ աշխատանքների ակտիվացումը՝ ի հակակշիռ արդեն իսկ գոյություն ունեցող, սակայն Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով չգործող Կարս-Գյումրի-Թբիլիսի-Բաքու երկաթուղագծի: Մինչդեռ, ըստ վարչապետի, վերջինիս վերաբացումը Կովկասի բոլոր երկրներին թույլ կտա հավասարապես օգտվել տարածաշրջանի միջանցիկ հնարավորություններից: Վրաստանի արտգործնախարարը վստահեցրել է, որ իր երկիրը փորձում է հնարավորինս հաշվի առնել նաև հարևան երկրների շահերն ու մտահոգությունները և շահագրգիռ է տարածաշրջանում բոլոր հարևանների հետ ակտիվ ու փոխշահավետ համագործակցություն ծավալելու հարցում:



Զրուցակիցները կարևորել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի դերը երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման գործում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկու վարչապետների հաջորդ հանդիպումը նախնական պայմանավորվածության համաձայն կկայանա Բաթումիում, միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստում, հավանաբար այս տարվա մայիսին: Անդրանիկ Մարգարյանը և Գելա Բեժուաշվիլին քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության՝ մասնավորապես, Հայաստանի և Վրաստանի էլեկտրական համակարգերի զուգահեռ ռեժիմով աշխատանքի կազմակերպման հարցեր: Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ վրացական կողմը հետաքրքրությամբ հետևում է նաև Իրան-Հայաստան գազամուղի կառուցման ընթացքին և ընդգծել է, որ իր երկիրը ևս շահագրգիռ է այս ոլորտում Իրանի հետ համագործակցություն զարգացնելու հարցում:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դարձյալ անդրադարձել է Ջավախքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրի հնարավորինս արագ հաստատման անհրաժեշտությանը, նշելով, որ այն հնարավորություն կընձեռի համակարգված և ծրագրավորված ձևով լուծելու այդ տարածաշրջանում առկա խնդիրները: Նա մեկ անգամ ևս հավաստել է այդ ուղղությամբ վրացական իշխանությունների հետ համագործակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Ըստ Անդրանիկ Մարգարյանի, ներկա փուլում, երկու երկրների վարչապետների որոշմամբ, հայկական կողմը օժանդակություն կցուցաբերի մի շարք կրթական օբյեկտների վերականգնմանը:



Զրույցի ընթացքում Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ կրոնի մասին օրենքի ընդունումից հետո կլուծվեն  նաև Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի իրավաբանական ձևակերպման հարցը և սրա հետ կապված այլ խնդիրներ: Վարչապետը նշել է, որ թերևս, մինչև հարցի վերջնական կարգավորումը, նպատակահարմար է միջանկյալ լուծումներ գտնել, որտեղ ևս հայկական կողմն ակնկալում է Վրաստանի իշխանությունների աջակցությունը: Ի պատասխան Վրաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ հարցը քննարկելու է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ նախատեսված իր հանդիպման ընթացքում և հույս է հայտնել, որ հարցի կարգավորման ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերը արդյունք կտան:



Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ևս խնդրել է իր ուղջույնները փոխանցել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիին, հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով երկու երկրների միջև համագործակցությունը գնալով ավելի կակտիվանա:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ