Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հունվարի 2006

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը: Որոշմամբ հաստատվել են նաև դիմում-հայտարարագրի, նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման գործի, սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության կողմից ՀՀ նախարարություններից և այլ պետական մարմիններից ստացված տվյալների կիրառման մասին ներկայացվող տեղեկատվության և շուրջ մեկ տասնյակ այլ փաստաթղթերի ձևերը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000թ. հուլիսի 3-ի «ՀՀ-ում աղքատության ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման կարգի մասին» N 350 որոշման համապատասխան կետը:

Մեկ այլ որոշմամբ, հաստատվել է «Կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010թթ. ռազմավարությունը»: Որպես ռազմավարության հիմնական սկզբունքներ նշվել են երեխայի շահերի առաջնահերթության, խտրականության բացառման և հավասար հնարավորությունների ընձեռնման, ընտանեկանին մոտ միջավայրի ապահովման, երեխային մատուցվող ծառայությունների ապակենտրոնացման և համայնքների ներգրավման, համագործակցության, ինտեգրացված մոտեցման և միասնականության սկզբունքները: Նույն որոշմամբ գործադիրը հաստատել է նաև «Վանաձորի մանկատան, Վանաձորի N 3, Վանաձորի N 2, Ստեփանավանի N 1 և Սպիտակի «Որբ, ծնողական խնամքից զրկված մտավոր թերզարգացում ունեցող երեխաների» N 1 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում գտնվող երեխաների բեռնաթափման 2006թ. փորձնական ծրագիր Լոռու մարզում» ծրագիրը: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 1-ի «Մանկատների բեռնաթափում փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 988-Ն որոշումը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2006թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 50 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետություն թռչնագրիպի մուտքը կանխելու նպատակով անհրաժեշտ ախտահանիչների և այլ պարագաների ձեռքբերման համար: Հարցի կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության, առողջապահության նախարարները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետը կառավարության անդամներին զեկուցել են մեր երկրում թռչնագրիպի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով, որ թե՛ սահմանային կետերում, թե՛ հանրապետության ներսում անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են և իրավիճակը վերահսկելի է:

Կառավարությունը որոշել է մինչև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը, կասեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գործունեությունը՝ աշխատողներին համարելով ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվողներ: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, լրացել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը և նկատի ունենալով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկում աշխատակազմի ղեկավարի պաշտոնի բացակայության պայմաններում կազմալուծվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, և որ ՀՀ օրենսդրության համաձայն, որևէ մարմին կամ անձ իրավունք չունի նշանակել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար կամ փոխարինել նրան, ինչպես նաև հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն, ապահովել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի աշխատողների սոցիալական երաշխիքների իրականացումը, այդ թվում՝ կատարել վճարումներ՝ ոչ աշխատողի մեղքով տեղի ունեցած պարապուրդի համար: Հանձնարարվել է նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ իրականացնել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ» պետական հիմնարկի գույքի և ֆինանսական միջոցների պահպանությունը՝ մինչև Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը:

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկերը՝ ըստ կրթական ծրագրերի, ուսուցման հիմքի, ձևի, տևողության և որակավորումների: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2000թ. մայիսի 18-ի «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 242 որոշման մեջ, ուժը կորցրած է ճանաչվել որոշմամբ հաստատված հեռակա ձևով մասնագիտական միջին կրթության մասնագիտությունների ցանկը: Որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել նաև ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 30-ի N 480, 2002.թ սեպտեմբերի 26-ի N 1646-Ն, 2003թ. մայիսի 22-ի N 637-Ն, 2005թ. օգոստոսի 4-ի N 1162-Ն որոշումները:

Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի «Պետական հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախատեսված առարկաների անվճար դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 1351-Ն որոշման մեջ, որը բխում է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտներին պետական պարտադիր ծրագրերով նախապատրաստված առարկաների ուսումնական գրականությամբ ապահովման, ինչպես նաև տարրական դասարանների ուսուցիչներին երեք տարի ժամկետով, անվճար դասագրքեր տրամադրելու պահանջներից:

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է հանքային ջրերի հանքավայրերի կամ հանքահորերի շահագործման համար պետական տուրքի դրույքաչափերը տարբերակել ըստ հանքային ջրերի օգտագործման նպատակների, այդ թվում՝ պակաս շահութաբեր տեսակների համար սահմանելով ավելի ցածր դրույքաչափ: Դրույքաչափերի նման տարբերակումը հնարավորություն կտա ընդլայնել օրինական կարգով շահագործվող հանքային ջրերի հանքավայրերի շրջանակը, խթանել ընդերքօգտագործման բնագավառում փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին: Դրանով առաջարկվում է, մասնավորապես, մինչև 2006թ. հոկտեմբերի 1-ը ծխախոտի արտաքին գովազդի համար վճարը սահմանել 5000-10000 դրամ:

Այլ որոշումներով, «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ-ում անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի արտադրության և օգտագործման կարգը, ինչպես նաև տոհմային կենդանիների բոնիտավորման, նրանց ըստ սերնդի որակի գնահատման պայմանների հաստատման կարգը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ հաստատել գյուղատնտեսական տարբեր տեսակի կենդանիների բոնիտավորման և նրանց ըստ սերնդի որակի գնահատման հրահանգները, անասնաբուծական և տոհմային հաշվառման գրանցամատյանների ձևերը, կենդանիների տոհմային քարտերի ձևերը:

Լրացում և փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ, կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչությունը և անտառային տնտեսության վարչությունը վերակազմավորել է բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության, իսկ անասնաբուժության բաժինը՝ պարենային հումքի անվտանգության վարչության: Որոշումն ընդունվել է բուսաբուծության և անտառային տնտեսության ոլորտներում առկա հիմնահարցերի համակարգված լուծումն ապահովելու, գյուղատնտեսական մշակաբույսերի և անտառտնկարկների հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով: Նույն որոշմամբ լրացում և փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 21-ի «ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1915-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է 2005թ. հոկտեմբերին ընդունված «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի դրույթներով, ինչպես նաև կանոնադրությունը միջազգային նորմերին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 26-ի «Պետական հատուկ, կարևորագույն նշանակության այն օբյեկտների ցանկը սահմանելու մասին, որոնց տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա արգելվում է անցկացնել հրապարակային միջոցառումներ» N 1253-Ն որոշումը, քանի որ դրանով նախատեսված իրավահարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 1 մլն 207 հազար 690 դրամ դոտացիա է հատկացրել Շիրակի մարզի Անիպեմզայի գյուղական համայնքին՝ համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով:

Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև «Լիազորված մարմինների կողմից պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվական կարգապահության ապահովման կարգը»:

Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 17-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 986 որոշման մեջ, որով նախատեսվում է անցումային շրջանում (մինչև հանրապետությունում մաքրման կայանների գործունության լայնամասշտաբ վերականգնումը) որպես բնապահպանական վճար վճարողներ, հաշվառման վերցնել նաև ջրահեռացման ցանցով արտադրական կեղտաջրերի արտանետումներ կամ արտահոսքեր կատարող իրավաբանական և անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց՝ ջրահեռացման ցանցը «սպասարկող մաքրման կայանով չմաքրվող նյութերի և միացությունների արտանետման մասով»:

Գործադիրը լրացում է կատարել ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի «Առանձին կատեգորիայի աշխատողների՝ օրական 24 ժամ աշխատաժամանակի տևողությամբ պայմանավորված աշխատանքների ցանկը հաստատելու մասին» N 1223-Ն որոշման մեջ՝ ցանկում ընդգրկելով նաև «Հանրային հեռուստառադիոընկերության հերթափոխային աշխատողների աշխատանքները»:

Մեկ այլ որոշմամբ, նիստում փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2002թ. մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ հաստատված կարգում՝ այդ գործընթացը կանոնակարգելու նպատակով:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի Սյունիքի մարզային գործակալությանն ամրացված Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի N 20 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 85.0 քմ օգտակար մակերեսով տարածք հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ