Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 մայիսի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը 2000-2001 ուսումնական տարվա շրջանավարտներին Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ և հիշարժան օրվա՝ դպրոցական 10 տարիների ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ: Այսօրը նաև խորհրդանշական է, որովհետև դպրոցներում հնչած վերջին զանգն ավետեց 21-րդ դարի մեր առաջին շրջանավարտների մասին, որոնցից ակնկալիքներն անչափ շատ են : «21-րդ դարը մերն է լինելու» այլևս կարգախոս դարձած իղձի իրականացումը, իբրև ապագա զինվոր, մանկավարժ, բժիշկ ու գիտնական, մեծապես կախված է ձեզանից՝ անկախ հայրենիք ժառանգած Հայաստանի երիտասարդ քաղաքացիներիցդ: Համոզված եմ, որ կյանք եք մտնում իբրև նոր՝ առավել ազատ, անկաշկանդ մտածողությամբ ու մեր անցած հերոսական մաքառումները քաջ գիտակցող և գնահատող, պետության առջև մեծ պատասխանատվություն զգացող սերունդ: Վստահ եմ, կկարողանաք արժանապատվորեն ապրել և ամրացնել Հայաստան պետությունը: Բարի երթ ձեզ՝ ձեր ինքնուրույն կյանքում և հաջողություն ձեր բոլոր ձեռնարկումներին ու նպատակներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ