Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 14 դեկտեմբերի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է «Ֆինանսական բաժնետիրական ընկերակցություն «Սիստեմա» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ընկերության նախագահը վարչապետին ներկայացրել է Հայաստանում գործունեություն ծավալելու իրենց հետաքրքրությունները և առանձին ոլորտներում ներդրումների առաջարկները, ընգծելով, որ Հայաստանում առկա ներդրումային բարենպաստ միջավայրը լուրջ և հեռանկարային համագործակցության կարևոր նախադրյալ է: Պարոն Եվտուշենկովը Անդրանիկ Մարգարյանին ներկայացրել է իր գլխավորած ընկերության գործունեությունը, որը նրա հավաստմամբ, առավելապես կենտրոնացված է ծառայությունների մատուցման ոլորտի վրա՝ ավելի քան 40 մլն սպառողների շուկայի սպասարկմամբ: Ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, կենցաղային տեխնիկայի արտադրության, շինարարության և այլ ոլորտներում: Նկատի առնելով, որ ՏՏ ոլորտը ՀՀ տնտեսության գերակայություններից մեկն է, իսկ շինարարության բնագավառում, հատկապես, մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ են ընթանում, Վլադիմիր Եվտուշենկովը նշել է, որ «Սիստեմա»-ն իր փորձն ու հնարավորությունները կարող է օգտագործել և ներգրավվել այդ աշխատանքներում:

ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և հայաստանյան շուկայում ակտիվ գործունեություն ծավալելու նրանց ցանկությունն ու դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը վարում է ներդրումների խրախուսման քաղաքականություն և պատրաստակամ է հնարավորինս աջակցել ներկայացված ծրագրերի իրագործմանը:

Հունիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

-

Արխիվ