Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 դեկտեմբերի 2005

 


Այսօր՝ պաշտոնական այցի երրորդ օրը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մեկնել է ԵԱՀ նախագահի նստավայր, որտեղ հանդիպում է ունեցել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ:


Հանդիպման սկզբում Անդրանիկ Մարգարյանը Եգիպտոսի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու հատուկ ուղերձը:


Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհավորել է Հոսնի Մուբարաքին՝ այս տարվա սեպտեմբերին կայացած նախագահական ընտրություններում 5-րդ անգամ վերընտրվելու կապակցությամբ: Նախագահի հետ հանդիպմանը ևս Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել բազմաթեկնածու ընտրությունների անցկացումը Եգիպտոսում՝ այն որակելով երկրում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների շարունակական ընթացքը ապահովող գործոն: ՀՀ վարչապետն ընդգծել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի կողմից նախաձեռնված պատմական բարեփոխումների իրականացման կարևորությունը և այդ կապակցությամբ հաջողություններ է մաղթել Եգիպտոսի բարեկամ ժողովրդին ու նրա ղեկավարությանը: Վարչապետը հույս է հայտնել, որ Եգիպտոսի նոր խորհրդարանի ձևավորումից հետո, ակտիվացում կապրեն նաև հայ-եգիպտական միջխորհրդարանական կապերը: Նա կարևորել է Եգիպտոսի դերն ու միջնորդական ջանքերը իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանային անվտանգության նկատառումներից, մեծապես շահագրգռված է նաև Իրաքում իրավիճակի շուտափույթ կայունացմամբ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների հարբերությունները հարևան երկրների հետ, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային հարցեր:Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը բազմիցս արտահայտվել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամությունը, մինչդեռ թուրքական կողմը հարաբերությունների հաստատումը պայմանավորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով: Նա անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից իսլամական համերաշխության շահարկումն ու ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու փորձերը, որոնք, վարչապետի համոզմամբ, չեն համապատասխանում Հայաստանի և արաբական երկրների միջև գոյություն ունեցող ջերմ բարեկամական հարաբերությունների ոգուն:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նախագահ Հոսնի Մուբարաքը նշել են, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը անհրաժեշտ է ամրագրել տնտեսական հարաբերությունների զարգացմամբ: Ըստ նրանց, հաջողված ծրագրերը լուրջ ազդակ կծառայեն առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացման համար:


Հանդիպմանը երկու երկրների վարչապետները Եգիպտոսի նախագահին ներկայացրել են նաև Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի աշխատանքների արդյունքները՝ դրանք գնահատելով արդյունավետ և գործնական:


ԵԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը այցելել է Եգիպտոսի Հայոց Առաջնորդարան, որտեղ մասնակցել է 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությանը: Առաջնորդարանում կայացել է նաև վարչապետի հանդիպումը եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Այնուհետև ՀՀ պատվիրակությունն այցելել է պատմական Լուքսորի նահանգ, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել և ողջունել է Լուքսորի նահանգապետ Սամիր Ֆարագը: Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները ծանոթացել են Լուքսորի պատմամշակութային արժեքներին՝ այդ թվում նշանավոր Կարնակի տաճարին և տեսարժան այլ վայրերին:


Երեկոյան Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները մասնակցել են Լուքսորի նահանգապետի անունից ՀՀ վարչապետի պատվին տրված ընթրիքին:


Վաղը ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ալեքսանդրիա, որտեղ նախատեսվում է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամմադ Աբդել Սալամ Մահգուրի հետ:




Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ