Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 մայիսի 2001

Մայիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2005 թվականների ընթացքում իրականացվող 5 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: Հաստատվեց «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից Շիրակի մարզում 4 մանկապարտեզի, 1 երաժշտական դպրոցի և ծերերի ու հաշմանդամների տուն-ինտերնատի հովանավորման ծրագրերը: Հիմնադրամը իր հովանավորության տակ է վերցնում նշված հաստատությունների ամբողջական ֆինանսավորումը, կատարելով նաև դրանց շենքերի վերանորոգման-բարեկարգման, գույքի ձեռքբերման և արևային տաքացուցիչների տեղադրման աշխատանքները: «Ընտանիք և առողջություն» հասարակական բարեգործական կազմակերպության ծրագիրը նպատակաուղղված է Պերինտոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության բարելավմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, վերարտադրողական առողջապահության պահպանման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ նպատակով, մասնավորապես, նախատեսվում է հիմնարար վերանորոգել կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքը, վիասրահները և հիվանդասենյակները: «Բարի նպատակ» հասարակական բարեգործական կազմակերպությունը կշարունակի Ֆրանսիայի «Հայ մարտիկների օժանդակ մարմին» կազմակերպության կողմից տրամադրվող մարդասիրական օգնության բաշխումը Երևանի գիշերօթիկ դպրոցներին և զոհված ազատամարտիկների ընտանիքներին: «Միջազգային ակցիա սովի դեմ հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ծրագրի շրջանակներում տևական երաշտի հետևանքների մեղմացման նպատակով Սյունիքի մարզի 50 համայնքներում իրականացվում է գարնանացան ցորենի և կարտոֆիլի ցանքի կազմակերպման ծրագիրը: Այդ նպատակով շուրջ 2600 ընտանիքների կտրամադրվի նաև վառելիք, պարարտանյութեր և թունաքիմիկատներ: Բարեգործական ծրագրերի հաստատման հետ մեկտեղ հանձնաժողովը սահմանեց նաև դրանց շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքներ և այլ հարցեր:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ