Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 դեկտեմբերի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր չորսօրյա պաշտոնական այցով մեկնել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե:

Պատվիրակության կազմում են ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Կարինե Խոդիկյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանը, Էրեբունի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Արտյոմ Քուշկյանը, կառավարության աշխատակազմի և արտաքին գործերի նախարարության ստորաբաժանումների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

ՀՀ վարչապետի պաշտոնական այցը բավականին հագեցած է. այսօր ուշ երեկոյան նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆի հանդիպումը, որից հետո վարչապետները կմասնակցեն նաև Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի պաշտոնական բացման արարողությանը:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Այնուհետև Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 4-րդ նիստի պաշտոնական փակման, ինչպես նաև Հայ-եգիպտական գործարար համաժողովի բացման արարողություններին, կայցելի Կահիրեի համալսարան:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին, Կահիրեում վարչապետը կայցելի Հայոց Առաջնորդարան, որտեղ կհանդիպի նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այնուհետև վարչապետի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լուքսորի նահանգ, Կարնակի տաճար: Անդրանիկ Մարգարյանը հանդիպում կունենա Լուքսորի նահանգապետի հետ:

Պաշտոնական այցը կեզրափակվի Ալեքսանդրիա կատարած այցելությամբ, որտեղ ՀՀ վարչապետը կհանդիպի Ալեքսանդրիայի նահանգապետի հետ, կայցելի Ալեքսանդրիայի նշանավոր գրադարան, Ալեքսանդրիայի Հայոց Առաջնորդարան, որտեղ հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ