Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 մայիսի 2001

«ՀՀ բնակչության պաշտպանության 2001թ. հիմնական միջոցառումների պլանի» շրջանակներում, որը տվյալ տարվա համար մշտապես հաստատվում է ՀՀ վարչապետի՝ նաև իբրև ՀՀ քաղաքացիական պաշտպանության պետի կողմից, այսօր կառավարությունում անցկացվեց «Նախարարությունների դերը բնակչության պաշտպանության ոլորտում» թեմայով ուսումնավարժանք, որին մասնակցում էին նախարարությունների, գերատեսչությունների ղեկավարներ: Ուսումնավարժանքի նպատակն էր հստակ օրինակի վրա (այս դեպքում դիտարկված էր Լոռու մարզում տեղի ունեցած հավանական ուժեղ երկրաշարժը) պարզել կառավարության ստորաբաժանումների, համապատասխան նախարարությունների՝ իրավիճակին տիրապետելու և այդ իրավիճակում, իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, տվյալ ոլորտում առաջացած խնդիրներին լուծում տալու պատրաստվածության աստիճանը: Դիտարկվեց երկրաշարժի մասին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հաղորդումից և իրավիճակի մասին տեղեկատվություն տրամադրելուց անմիջապես հետո այդ կառույցների առաջին գործողությունները: Բնակչության պաշտպանության միջոցառումների պլանի համաձայն, այսօրինակ ուսումնավարժանքներ կանցկացվեն նաև առանձին նախարարություններում և գերատեսչություններում, համապատասխան աշխատանք կտարվի բնակչության և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ