Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 30 նոյեմբերի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ տիկին Կոնսուելո Վիդալին:

Արդյունավետ գնահատելով 1992թ-ին ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր համաշխարհային այդ կազմակերպության հետ մեր երկրի համագործակցությունը, վարչապետն արտահայտվել է այն շարունակելու և առավել զարգացնելու օգտին: Նա նշել է, որ ընդունելով համամարդկային արժեքների՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության սկզբունքները, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԱԿ-ի շրջանակներում տեղի ունեցող գործընթացներին և համագործակցում կազմակերպության տարբեր կառույցների հետ: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների, Կանանց կարգավիճակի, Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովներում, Տնտեսական և սոցիալական խորհրդում, Ծրագրման և համակարգման կոմիտեում:

Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր է գնահատել անկախացումից ի վեր մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի գործունեությունը, ինչի մասին, ըստ նրա, հավաստել է նաև այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած իր այցի ընթացքում ՄԱԿ-ի առանձին կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը նշանակալի աջակցություն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը՝ համագործակցելով Հայաստանի համար առաջնային համարվող գրեթե բոլոր ոլորտներում: Վարչապետը կարևորել է նաև ՄԱԶԾ աջակցությամբ և հովանավորությամբ պատրաստված Մարդկային զարգացման զեկույցների դերը՝ Հայաստանում անցումային ժամանակաշրջանում մարդկային զարգացման իրավիճակի լուսաբանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում:

Տիկին Կոնսուելո Վիդալը, իր հերթին գոհունակություն հայտնելով մինչ այժմ մեր երկրի հետ համագործակցության մակարդակից, նշել է, որ ներկայումս իր ղեկավարած գրասենյակը, կառավարության համապատասխան կառույցների հետ քննարկումներ է անցկացնում 2006թ. իրականացվելիք գործակցության հիմնական ուղղությունների և ոլորտների հստակեցման նպատակով: Ըստ նրա, նախնական պայմանավորվածությամբ, հաջորդ տարում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից Հայաստանին ցուցաբերվելիք աջակցությունը՝ աղքատության հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ կարևոր ոլորտների հետ մեկտեղ, ուղղված կլինի նաև մարզերի ու համայնքների տնտեսության խթանմանը: Ընդ որում, ըստ նրա, այսուհետ շեշտը դրվելու է ոչ միայն համայնքային տնտեսության վերականգնման, այլև դրա արդյունավետ զարգացման համար հիմքերի ու նախապայմանների ստեղծմանը: Կոնսուելո Վիդալը կարևորել է այդ գործում մեծաթիվ հայկական սփյուռքի ներուժի օգտագործումը ևս:

Հաստատելով Հայաստանի հավատարմությունը Հազարամյակի հռչակագրով սահմանվող նպատակների իրականացմանը, որին ՄԱԿ-ի 191 անդամ երկրների թվում միացել է նաև Հայաստանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ ելնելով ազգային զարգացման գերակայություններից, Հազարամյակի զարգացման նպատակները Հայաստանում տեղայնացվել են՝ ձևավորելով ՀԶՆ ազգային շրջանակը: Արդյունքում, ըստ նրա, Հայաստանի ՀԶՆ-երի ազգային համակարգն այժմ ներառում է Հազարամյակի բոլոր ութ նպատակները: Ինչ վերաբերում է աղքատության հաղթահարման ռազմավարության մշակմանը, ապա, ըստ Անդրանիկ Մարգարյանի, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, դեռևս 2000թ-ից Հայաստանում սկսված այդ գործընթացը 2003թ. օգոստոսին ավարտվել է ՀՀ կառավարության կողմից «ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» հաստատմամբ, որն այժմ իրականացման ընթացքի մեջ է: Արտահայտվելով այդ և ներկայումս իրականացվող աջակցության այլ հիմնական ուղղությունների շարունակման օգտին, որպես ՄԱԶԾ-ի հետ առաջիկա համագործակցության առավել առաջնահերթ ոլորտներ, նա ընդգծել է նաև առողջապահության, կանանց ու երեխաների պաշտպանության, բնապահպանության բնագավառները: Վարչապետը հայտնել է համագործակցության վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից արվող բոլոր նոր առաջարկությունները քննարկելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը, նշելով, որ արդեն իսկ հաստատված ՀՀ 2006թ. պետական բյուջեում որոշակի ֆինանսական միջոցներ են նախատեսված տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ժամանակ տիկին Կոնսուելո Վիդալը վարչապետին է հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով կազմված Հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված 2005թ. Հայաստանի ազգային զեկույցը և հրավիրել է նրան մասնակցելու դեկտեմբերին կայանալիք զեկույցի շնորհանդեսին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ