Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 նոյեմբերի 2005

 

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մինչ նիստի օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը խորհրդի անդամներին է ներկայացրել Մշակույթի և երիտասարդության հարցերի նորանշանակ փոխնախարար Արթուր Պողոսյանին և շնորհակալություն հայտնել երիտասարդական խորհրդի անդամ, նախկին փոխնախարար Լիլիթ Ասատրյանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Այնուհետև խորհրդի նախագահ, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը ներկայացրել է 2005թ. ընթացքում իրականացված երիտասարդական քաղաքականությանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, ինչպես նաև խորհրդի 2006թ. առաջնահերթ ծրագրերն ու գերակա ուղղությունները: Զեկուցվել է նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքի մասին ևս:

2005թ. ընթացքում կազմակերպված և իրականացված երիտասարդական ծրագրերը և միջոցառումները, ըստ Արթուր Պողոսյանի, ուղղված են եղել պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգում ամրագրված նպատակներին՝ երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգևոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ ստեղծելուն:

Մեծ ուշադրություն է դարձվել մարզերում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների մակարդակի բարձրացմանը, տեղերում երիտասարդական հիմնախնդիրերի ուսումնասիրմանը, դրանց լուծման ուղիների մշակմանը և այս առումով, նոր նպատակաուղղված ծրագրերի իրականացմանը՝ տեղի երիտասարդության ակտիվ ներգրավմամբ։ Այդ նպատակով 2004թ. մշակվել և 2005-2006թթ. ընթացքում նախատեսվում է հանրապետության 10 մարզերում հիմնել երիտասարդական կենտրոններ, որոնք կգործեն պետական հատվածի և հասարակական ու միջազգային կազմակերպությունների համագործակցության հիման վրա։ Ըստ զեկուցողի, հաշվետու ժամանակահատվածում հավաքվել է ՀՀ-ում գործող երիտասարդական կազմակերպությունների վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը և զետեղվել ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության էլեկտրոնային էջում։ Մարզերում արդեն ստեղծվում են մարզպետներին առընթեր երիտասարդության հարցերով խորհուրդներ, որոնք ևս կնպաստեն մարզերում երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացմանը:

Տարվա ընթացքում կազմակերպվել են հանդիպումներ և սեմինարներ ՀՀ ամբողջ տարածքում, երիտասարդության ոլորտում առկա՝ սահմանամերձ, մարզաբնակ, գյուղաբնակ, աղետի գոտու երիտասարդության, երիտասարդության շրջանում հայրենասիրական կրթության և հոգևոր դաստիարակության, կրոնական և ազգային փոքրամասնություններին պատկանող երիտասարդության, վերարտադրողական առողջության, հաշմանդամ երիտասարդների, թմրամոլության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ալկոհոլիզմի, գենդերային հիմնախնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների մշակման նպատակով։

Շարունակվել է պետական երիտասարդական քաղաքականության և երիտասարդության հիմնահարցերը լուսաբանող թերթի տպագրությունը, որտեղ լուսաբանվում են ՀՀ-ում երիտասարդության հետ առնչվող իրադարձությունները, վեր են հանվում երիտասարդների առջև կանգնած հիմնախնդիրները, հնարավորություն է տրվում երիտասարդներին և երիտասարդական կազմակերպություններին ներկայացնելու իրենց գործունեությունը, հրապարակավ արտահայտելու կարծիքներ և նպատակ է հետապնդում բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը երիտասարդության վերաբերյալ։

Կատարված աշխատանքների շարքում նշվել է նաև, որ ՀՀ ԱԳ նախարարության հետ համատեղ աշխատանքներ են տարվել ՀՀ-ն «Եվրոպական երիտասարդական քարտի» վերաբերյալ հռչակագրին և «Երիտասարդների երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման Եվրոպական կոնվենցիային» միանալու ուղղությամբ, որի արդյունքում այս տարի ՀՀ-ն միացել է վերջինիս։

Կազմակերպվել և իրականացվել են համահայկական, հանրապետական և մարզային բնույթի մի շարք միջոցառումներ։ Դրանց թվում՝ «Բազե» ուսանողության և երիտասարդության համահայկական փառատոնը, համահայկական երիտասարդական համաժողովը, «Երիտասարդություն. իրականություն, հեռանկարներ» հանրապետական երիտասարդական համաժողովը։

Համաձայն ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի 28.12.04թ. նիստի հանձնարարականների առանձնակի ուշադրություն է դարձվել Ջավախքում և ԼՂՀ-ում երիտասարդական ծրագրերի և միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և տեղի երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդմանը։ Պատրաստվել է 2005-2007թթ. պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը և ներկայացվել ՀՀ կառավարություն։

Ի թիվս 2006թ. նախատեսվող միջոցառումների, վարչապետին առընթեր երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Պողոսյանը նշել է հունիս-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող «Հայաստանն իմ հայրենիքն է» երիտասարդական հանրապետական փառատոնը, «Բազե» ուսանողության և երիտասարդության համահայկական փառատոնը, համահայկական երիտասարդական համաժողովը։ Նա նշել է նաև, որ հաջորդ տարի ավարտին կհասցվեն Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի պատրաստման ուղղությամբ տարվող աշխատանքները, հանրապետության 10 մարզերում կստեղծվեն տեղեկատվական-վերլուծական, խորհրդատվական երիտասարդական կենտրոններ, մշակութային միջոցառումներ և շինջոկատներ ՀՀ մարզերում, սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ում, Ջավախքում և այլն։

Երիտասարդության շրջանում տարվող աշխատանքի կազմակերպման և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման գործում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար, նիստի ավարտին, մի շարք երիտասարդներ խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով և հուշանվերներով։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ