Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 նոյեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Իսրայելի գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Իսրայելի խորհրդարանի (կնեսետ) երկու պատգամավորներ, Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչը, ռաբբիններ, այլ պաշտոնյաներ: Պատվիրակությունը մեր երկրում է գտնվում այս տարվա մայիսին հայաստանյան պատվիրակության Երուսաղեմ կատարած ուխտագնացության ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից կատարված հրավերի համաձայն: Այցն իրականացվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և Համաուկրաինական հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչի աջակցությամբ:


Ողջունելով պատվիրակության ղեկավարին և անդամներին, վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Իսրայելի, թե՛ հոգևոր և թե՛ աշխարհիկ իշխանությունների կողմից հայ ուխտավորներին Երուսաղեմում ցույց տրված ջերմ ընդունելության համար: Իսրայելի գլխավոր ռաբբիի այցը մեր երկիր նա կարևոր է համարել, ընդգծելով, որ դա մեր ժողովուրդների պատմության մեջ հրեական կրոնապետի առաջին այցն է Հայաստան և, մասնավորապես, անկախ Հայաստանի Հանրապետություն: Նշելով երկու ժողովուրդների ու պետությունների միջև գոյություն ունեցող պատմական ընդհանրությունները՝ պետականության կորուստ, աշխարհասփյուռ համայնքներ, ցեղասպանություն, պետականության վերականգնում և այլն, Անդրանիկ Մարգարյանն արտահայտվել է երկկողմ կապերն ու հարաբերություններն առավել սերտացնելու, պատմությունից դասեր քաղելու և միասնաբար երկու ժողովուրդների ու պետությունների արժանապատիվ ապագայի կառուցմանն ուղղված համագործակցություն ծավալելու օգտին:


Վարչապետը համոզմունք է հայտնել, որ եթե XX դարասկզբին՝ 1915-23թթ. կատարված Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր համաշխարհային հանրության կողմից, ապա հետագայում հրեական հոլոքոստն, անկասկած, տեղի չէր ունենա: Նա նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ ուղղված է այսուհետ նման ոճրագործությունների կանխարգելմանը: Ըստ նրա, պատահական չէր, որ մի շարք հրեաներ ինչպես Իսրայելից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված երևանյան համաժողովին, դատապարտեցին մարդկության դեմ ուղղված այդ մեծ ոճիրն ու իրենց զորակցությունը հայտնեցին:


Վարչապետը նշել է, որ հայ-հրեական հարաբերությունների զարգացման համար միաժամանակ լավ հիմք է այն, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ չկան կրոնական և ազգային խտրականության, ինչպես նաև հակասեմիտիզմի դրսևորումներ, ինչը, ըստ նրա, մեր ժողովուրդների կարևոր ձեռքբերումներից է և նպաստավոր պայմաններ է ստեղծում հայերի ու հրեաների համերաշխ գոյակցության համար:


Իսրայելի գլխավոր ռաբբիի այս այցը Հայաստան վարչապետը կարևորել է նաև երկու եկեղեցիների միջև հարաբերությունների սերտացման տեսանկյունից, ինչը, ըստ նրա, կարևոր է աշխարհասփյուռ համայնքներ ունեցող ժողովուրդների համար: Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի հրեական համայնքի մասնակցությունը մեր երկրի հասարակական, քաղաքական կյանքին, ընդգծելով, որ նրանք՝ լինելով Հայաստանի օրինապահ քաղաքացիներ, ինչպես սփյուռքահայ համայնքները, երբեք չեն մոռանում իրենց պատմական անցյալն ու մայր հայրենիքը:


Վարչապետը համոզմունք է հայտնել, որ հրեական պատվիրակության այցը խթան կհանդիսանա նաև երկու պետությունների միջև հարաբերությունների սերտացման համար. «Ցանկալի է, որ երկու եկեղեցիների միջև հաստատված երկխոսությունը փոխանցվի նաև մեր կառավարություններին»,- նշել է Անդրանիկ Մարգարյանը, քանի որ, ըստ նրա, մի բան է, երբ պատմական, ազգային կարևորագույն խնդիրների շուրջ վերաբերմունքը ձևավորվում ու արտահայտվում է հոգևոր ոլորտում, և մի այլ բան, երբ այն փոխադրվում է գործնական քաղաքականության ոլորտ ու իրական արդյունքներ է ունենում: ՀՀ վարչապետը նշել է, թե երկու երկրների քաղաքական կամքից է կախված հնարավորինս շուտ մոտեցնելու այն պահը, երբ պետությունները կկարողանան գործնական համագործակցություն ծավալել ինչպես միջազգային, տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ կապերի զարգացման ուղղություններով: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ինքը հասկանում է յուրաքանչյուր կոնկրետ երկրի կողմից այս պահին Հայոց ցեղասպանության ճանաչման ընթացքի քաղաքական խոչընդոտները, որոնք հաճախ կարող են պայմանավորված լինել տարածաշրջանային քաղաքական գործընթացներով ու կարող են առաջիկայում փոխվել, սակայն, ըստ Անդրանիկ Մարգարյանի դա չի կարող խանգարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Իսրայելի հետ քննարկել համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները՝ թե՛ տնտեսական և թե՛ մշակութային, գիտական ու այլ բնագավառներում:


Շնորհակալություն հայտնելով Հայաստանում պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության համար, գլխավոր ռաբբի Յոնա Մեցգերը խոսել է հայ և հրեա ժողովուրդների ճակատագրերի ընդհանրության մասին, ընդգծելով, որ մենք ունենք պատմական այնպիսի ընդհանրություններ, որոնք մեր ժողովուրդների հարաբերությունները դարձնում են բարեկամական ու եղբայրական: Համաձայնելով վարչապետի այն տեսակետին, որ Հայաստանում չկան հակասեմիտիզմի դրսևորումներ, Յոնա Մեցգերը վստահություն է հայտնել, որ ինչպես հայկական համայնքը Իսրայելում, այնպես էլ հրեական համայնքը Հայաստանում այսուհետ ևս կշարունակեն ապրել հաշտ ու խաղաղ, նպաստելով երկու ժողովուրդների ու պետությունների համագործակցության հետագա սերտացմանը: Նշելով, որ քաջ պատկերացնում է մեր պետության ու ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները ոչ բարեկամաբար տրամադրված հարևան երկրների գոյության պայմաններում, Իսրայելի գլխավոր ռաբբին ընդգծել է, որ չնայած դրան, իր տպավորությամբ, Հայաստանը վերջին տարիներին, թե՛ տնտեսական կյանքի, և թե՛ ընդհանուր բարեփոխումների տեսակետից առաջընթաց է ապրում, ինչն ակնհայտ է:




Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ