Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 նոյեմբերի 2005

 



Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի կապակցությամբ Թունիսում գտնվող ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամներն այսօր առավոտյան մասնակցել են գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և առաջին նիստի քննարկումներին: Գագաթաժողովի բացման խոսքում ե՛ւ հյուրընկալող երկրի՝ Թունիսի նախագահ Բեն Ալին, ե՛ւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, ե՛ւ մյուս բանախոսներն ընդգծել են, որ թունիսյան գագաթաժողովը կոչված է Ժնևում 2003թ. ձեռք բերված պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելուն և քննարկումների առանցքում դրված կարևորագույն հարցերի վերաբերյալ հստակ որոշումներ կայացնելուն:



Օրվա առաջին կեսին վարչապետն այցելել է «ԻնՏել» ընկերության տաղավար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ համբավ ունեցող այդ ընկերության վերջին տարիների նվաճումներին ու ձեռքբերումներին ծանոթանալուց հետո, վարչապետը «ԻնՏել»-ի բարձրագույն ղեկավարության հետ քննարկել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով անլար (wireless), Wi-Fi և WiMax տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը Հայաստանում և հաշվի առնելով, որ այդ տեխնոլոգիաների ոլորտում «ԻնՏել»-ը հանդիսանում է աշխարհի առաջատար կորպորացիաներից մեկը, Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է քննարկել մեր երկրում այդ տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական (պիլոտային) ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչը, ըստ նրա, կարող է օժանդակել նաև մարզերում ինտերնետի հասանելիության խնդրի լուծմանը: Զրուցակիցները դիտարկել են համապատասխան մասնագետների պատրաստման և վերապատրաստման նպատակով ուսումնական և կրթական կենտրոնի բացման, ուսումնական ծրագրերի իրականացման, ծրագրավորման ոլորտում այդ ընկերության հետ առանձին ծրագրերի իրականացման հնարավորությունները ևս: ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը կողջունի «ԻնՏել»-ի մուտքը Հայաստան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հաջորդ հանդիպման ընթացքում ավելի հանգամանորեն քննարկել փոխգործակցության մանրամասները:



Այսօր ՀՀ պատվիրակության անդամները Ավստրիայի տաղավարում մասնակցել են մեր երկրի ներկայացրած և լավագույն ինտերակտիվ բովանդակության միջազգային մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակի արժանացած «Արամ Խաչատրյան. գործունեությունը և կյանքը» սկավառակի շնորհանդեսին: Այդ ընթացքում ՀՀ վարչապետը ներկա է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի անունից գագաթաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված պաշտոնական ճաշկերույթին:



Գագաթաժողովում թեմատիկ քննարկումները շարունակվել են երկրորդ և երրորդ նիստերում:



Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նաև հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններից մեկին: Լրագրողի խնդրանքով նա իր տեսակետներն է արտահայտել գագաթաժողովի և քննարկվող հարցերի վերաբերյալ:



Երեկոյան ՀՀ պաշտոնական պատվիրակությունը Էլ Քրամ Պալէքսպո մեծ ցուցասրահում մասնակցել է Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի գալա մրցանակաբաշխությանը, որտեղ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ ՄԱԿ-ի կազմակերպությունների և մրցանակաբաշխությանը հրավիրված պետությունների ութ ղեկավարների թվում, նախագահության կազմում հանդիսավոր պայմաններում հաղթողներին է հանձնել նախատեսված մրցանակները: Դրանք շնորհվել են ութ անվանակարգերում՝ էլեկտրոնային գիտություն, կրթություն, կառավարում, առողջապահություն, բիզնես, ժամանց, մշակույթ, էլեկտրոնային ընդգրկում: Մրցանակների հանձնման արարողությանը նախորդել է ընտրված աշխատանքի մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը: ՀՀ վարչապետը մրցանակներ է հանձնել էլեկտրոնային գիտություն անվանակարգում Չինաստանի, Ֆրանսիայի, Խորվաթիայի, Ճապոնիայի ու Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ներկայացրած աշխատանքների համար:



 



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ