Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 նոյեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը նոյեմբերի 15-ին կմեկնի Թունիս՝ նոյեմբերի 16-18-ը այդ երկրում ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի (ՏՀՀԳ) 2-րդ փուլին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում են ՀՀ նախագահի ավագ խորհրդական, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Սարգսյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանը, ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արա Հակոբյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի նախագահ Գարեգին Չուգասզյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության մասնագետներ, ՀՀ կառավարության աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, այլ պաշտոնատար անձինք:

ՏՀՀԳ թունիսյան գագաթաժողովին կմասնակցեն ավելի քան 170 երկրների բարձրաստիճան պետական պատվիրակություններ, միջազգային և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ոլորտի խոշորագույն մասնավոր ընկերություններ: Նախատեսվում է քննարկել Տեղեկատվական հասարակության զարգացմանը վերաբերող ռազմավարական և քաղաքական հարցերի լայն շրջանակ:

Գագաթաժողովի շրջանակներում, ի թիվս մասնակից այլ երկրների և ոլորտի հեղինակավոր կազմակերպությունների, Հայաստանը ևս ՏՏ ոլորտի իր ձեռքբերումնեով ներկայացված է լինելու առանձին տաղավարով:

Նոյեմբերի 16-ի առավոտյան ՀՀ վարչապետը կմասնակցի ՏՀՀ գագաթաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և առաջին նիստի քննարկումներին: Օրվա առաջին կեսին Անդրանիկ Մարգարյանը և ՀՀ պատվիրակության անդամները կայցելեն հայկական, այնուհետ նաև «ԻնՏել» ընկերության տաղավար, կմասնակցեն մեր երկրի ներկայացրած և լավագույն ինտերակտիվ բովանդակության միջազգային մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակի արժանացած «Արամ Խաչատրյան. գործունեությունը և կյանքը» սկավառակի շնորհանդեսին: Այնուհետև ՀՀ վարչապետը ներկա կլինի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի անունից գագագաթաժողովի մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվելիք պաշտոնական ճաշկերույթին:

Գագաթաժողովում թեմատիկ քննարկումները կշարունակվեն երկրորդ և երրորդ նիստերում: Օրվա երկրորդ կեսին վարչապետը և ՀՀ պատվիրակության անդամները կայցելեն «ԱլկաՏել» ընկերության տաղավար, այնուհետ կմասնակցեն Համաշխարհային գագաթաժողովի գալա մրցանակաբաշխությանը, որտեղ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՄԱԿ-ի կազմակերպությունների և մրցանակաբաշխությանը հրավիրված պետությունների ութ ղեկավարների թվում, նախագահության կազմում հանդիսավոր պայմաններում հաղթողներին կհանձնի նախատեսված մրցանակները: Դրանք կշնորհվեն ութ անվանակարգերում՝ էլեկտրոնային գիտություն, կրթություն, կառավարում, առողջապահություն, բիզնես, ժամանց, մշակույթ, էլեկտրոնային ընդգրկում:

Նոյեմբերի 17-ին Գագաթաժողովի նիստերում կշարունակվեն հիմնական քննարկումները, չորրորդ նիստը կվարի Անդրանիկ Մարգարյանը: Նույն օրը նախատեսվում է ՀՀ վարչապետի ելույթը Գագաթաժողովում:

Oրվա երկրորդ կեսին տեղի կունենա ՀՀ վարչապետի հանդիպումը «ՍԱՆ Միկրոսիստեմս» ընկերության ղեկավարության հետ:

Նոյեմբերի 18-ին` գագաթաժողովի ավարտին, նախատեսվում է ընդունել եզրափակիչ փաստաթղթեր, որից հետո տեղի կունենա Գագաթաժողովի փակման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա նոյեմբերի 19-ին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ