Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 12 նոյեմբերի 2005



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է տարածաշրջանային պաշտոնական այցի շրջանակներում Հայաստան ժամանած «ԱլկաՏել» ընկերության պատվիրակությանը՝ ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սերժ Չուրուքի գլխավորությամբ: Վարչապետը նախ շնորհավորել է պարոն Չուրուքին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ:



Բարձր գնահատելով «ԱլկաՏել»-ի հետ համագործակցությունը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հեղինակավոր այդ ընկերության ընդգրկվածությունը ինչպես ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդում, այնպես էլ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հոգաբարձուների և փորձագետների խորհուրդներում, բարենպաստ հիմք է երկկողմ փոխշահավետ գործակցության զարգացման համար:



Նա հավաստիացրել է, որ տեղեկատվական հասարակությանը նվիրված թունիսյան գագաթաժողովի շրջանակներում անպայման կայցելի նաև «ԱլկաՏել»-ի տաղավար՝ ընկերության նոր ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով, չնայած վերջերս Հայաստանում կազմակերպված ՏՏ ոլորտի ցուցահանդեսում ևս առիթ ունեցել է ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպելու և հետագա համագործակցության շուրջ որոշակի հարցեր քննարկելու: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի, ՏՏ ոլորտի աշխարհահռչակ այս ընկերության հետ մեր երկրում երկարատև և հեռանկարային ծրագրեր իրականացնելու լավ հնարավորություններ կան, որին, անշուշտ, մեծ խթան կարող է հանդիսանալ ընկերության պատվիրակության ներկայիս այցը Հայաստան: Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը տեղեկատվական տեխնոլոգիաները հայտարարել է տնտեսության գերակայություններից մեկը և արդեն իսկ ոլորտում նկատելի ակտիվացում ու առաջընթաց կա, վարչապետը կարևորել է հատկապես գիտահետազոտական, ծրագրային աշխատանքների ուղղությամբ համագործակցության զարգացումը, բարձր մտավոր ներուժի վրա հիմնված գիտատար տնտեսության ստեղծումը և նորարարական տեխնոլոգիաների լայնորեն ներդրումը ամենատարբեր բնագավառներում: Այս առումով, «ԱլկաՏել»-ի ներկայացուցիչներին հետ նա քննարկել է Հայաստանում ուսումնական և գիտահետազոտական տարածաշրջանային լաբորատորիա ստեղծելու գաղափարը, որը հավանության է արժանացել զրուցակիցների կողմից: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել նաև այսօրվա իրողություններին համապատասխան «Տեղեկատվական հասարակության» կայացման ազգային ռազմավարություն:



Հանդիպմանը, «ԱլկաՏել» ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Սերժ Չուրուքը, պատվիրակության անդամ՝ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Պատրիկ Դևեջյանը նշելով, որ իրենց նախորդ այցից հետո Հայաստանում ակնառու են դրական փոփոխությունները, ինչն, ըստ նրանց, ճիշտ կառավարման մասին է վկայում, այդ կապակցությամբ շնորհավորել են ՀՀ վարչապետին: Պարոն Չուրուքը համառոտ անդրադարձել է ՏՏ ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «ԱլկաՏել»-ի գործունեությանն ու ծրագրերին, միաժամանակ, հայտնել իրենց ցանկությունն ու պատրաստակամությունը՝ գիտահետազոտական, տնտեսության մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրման որոշակի ծրագրերի շուրջ համագործակցություն սկսելու հարցում՝ ընդգծելով, որ Հայաստանում, անկասկած, տեղեկատվական տեխնոլոգիաները պետք է գերակայություն համարվեն, ինչը հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրության ոլորտում լուրջ հաջողությունների երաշխիք կարող է դառնալ:



ՀՀ վարչապետը, շնորհակալություն հայտնելով մեր երկրում գործունություն ծավալելու՝ «ԱլկաՏել»-ի նման պատրաստակամության և շահագրգռության համար, նշել է, որ Հայաստանը փոխշահավետ գործակցության այդ հնարավորությունից կփորձի անպայման օգտվել:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ