Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 նոյեմբերի 2005

 

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպչական համատեղ կոմիտեի երկրորդ նիստը:

Ողջունելով Ֆրանսիայի միջազգային համագործակցության և զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Էթիենի գլխավորած ֆրանսիական պատվիրակության անդամներին, Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2006-2007թթ. Ֆրանսիայում Հայաստանի տարի հայտարարելը նշանավորում է երկու երկրների միջև հաստատված հարաբերությունների բարձր մակարդակը: Դա, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, խորհրդանշում է ևս մի կարևոր փուլ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններում, որոնք, մասնավորապես, վերջին շրջանում անշեղորեն զարգանում են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ ուղղություններով: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ Հայաստանի տարվա անցկացումը ևս մի լավագույն հնարավորություն է հայոց պատմական ու մշակութային ժառանգությունը ավելի մոտիկից ծանոթացնելու ոչ միայն Ֆրանսիային, այլև նրա միջոցով՝ Եվրոպային ու աշխարհին: Վարչապետը նշել է, որ Ֆրանսիայում Հայաստանի տարին իր մեջ նաև կարևոր ուղերձ է պարունակում այն բազմահազար ֆրանսահայերի համար, որոնք յուրահատուկ կամուրջ են հանդիսանում հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ կազմկոմիտեի երևանյան նիստը կլինի նույնքան արդյունավետ, որքան նախորդը Փարիզում և հաջողություն է մաղթել նրա աշխատանքին:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Էթիենը, իր հերթին, ընդգծել է, որ «Հայաստան, իմ բարեկամ» խորհրդանշական խորագիրը կրող Հայաստանի տարվա անցկացումը Ֆրանսիայում բացառիկ հնարավորություն է երկու երկրների միջև գոյություն ունեցող ակտիվ կապերն ու շփումներն առավել զարգացնելու համար: Նա նշել է, որ Ֆրանսիայում մեծ հետաքրքրություն կա հայ մշակույթի և ընդհանրապես, հայոց քաղաքակրթության նկատմամբ՝ հայ ժողովրդի բազմադարյա պատմությունից մինչև զարգացման եվրաինտեգրման ուղին ընտրած երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության, համատեղ աշխատանքները բարձր մակարդակով իրականացնելու ջանքերի ու պատրաստակամության համար, պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կանեն ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի տարին դառնա վառ ու տպավորիչ իրադարձություն հայ-ֆրանսիական բարեկամության պատմության մեջ:

Այնուհետև երկու կողմերի հանձնակատարները՝ տիկին Նելլի Տարդիվիեն և ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը հանգամանորեն ներկայացրել են Ֆրանսիայում Հայաստանի տարվա ծրագիրն ու միջոցառումների անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը, որոնք ներառում են հարյուրից ավելի միջոցառումներ: Ելույթներ են ունեցել համատեղ կոմիտեի անդամները: Ֆրանսիայի նախագահի հատուկ հանձնարարություններով խորհրդական տիկին Վալերի Տերանովան ընդգծել է, որ նախագահ Ժակ Շիրակը մեծ կարևորություն է տալիս Ֆրասիայում Հայաստանի տարվա միջոցառմանը և իր ներկայությունը կոմիտեում հենց դրա վկայություններից մեկն է:

Քննարկվող հարցերի շուրջ իրենց տեսակետներն են հայտնել Հայաստանում Ֆրասիայի դեսպան Անրի Կյունին և Ֆրանսիայում Հայաստանի դեպսպան Էդուարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի մշակույթի նախարարության եվրոպական ու միջազգային կապերի վարչության պետ ֆրեդերիկ Բույոն, Ֆրանսիական մշակութային գործակալության գլխավոր քարտուղար Դմիտրի Օվչիննիկովը, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների բաժնի պատասխանատու Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը և ուրիշներ: Նշվել է, որ նախատեսված միջոցառումները ներառում են ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվելիք հրապարակային հանդիսություններ, հայ մշակութային ժառանգությունը ներկայացնող երաժշտական, գրական-գեղարվեստական, թատերական խոշոր միջոցառումներ, լուսանկարչական ցուցահանդեսներ: Մասնավորապես, 2006թ. սեպտեմբերին Երևանում՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա բացման արարողության ժամանակ տեղի կունենա Շառլ Ազնավուրի և ֆրանսիական աստղերի համերգը Հանրապետության հրապարակում, Լուվրում կկազմակերպվի «Քրիստոնյա Հայաստան», Առլի հնէաբանության թանգարանում՝ «Նախաքրիստոնեական Հայաստան», Ժորժ Պոմպիդուի կենտրոնում՝ Արշիլ Գորկու, Գեղարվեստի ինստիտուտում՝ Սերգեյ Փարաջանովի, ինչպես նաև Այվազովսկու, Սարյանի, Քոչարի, ժամանակակից ու նորարարական արվեստի և այլ ցուցահանդեսներ: Նշվել է նաև, որ ծրագրի հետագա քննարկումների ընթացքում այն կարող է հարստանալ մշակույթի, կրթության, զբոսաշրջության, տնտեսության և այլ ոլորտներին առնչվող լրացուցիչ միջոցառումներով: Կարևորվել է անցկացվելիք միջոցառումները ԶԼՄ-ներով լավագույնս լուսաբանելու խնդիրը: Ֆրանսիական պատվիրակության անդամները հավաստել են, որ միջոցառումների կազմակերպման համար ֆրանսիական կողմից կտրամադրվեն Ֆրանսիայի լավագույն սրահներն ու մշակութային հաստատությունները: Հայաստանի տարվան նվիրված միջոցառումներ կկայանան Ֆրանսիայի շուրջ չորս տասնյակ քաղաքներում ու բնակավայրերում:

Որոշվել է համատեղ կոմիտեի երրորդ և չորրորդ նիստերն անցկացնել 2006թ. մարտին Փարիզում և մայիսին՝ Երևանում, իսկ մինչ այդ աշխատանքային խմբերն ակտիվորեն կաշխատեն միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ:

Նիստի ավարտին Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիական պատվիրակությանը, նիստի բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանքի համար, վստահություն հայտնելով, որ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները համատեղ ջանքերով հնարավոր կլինի իրականություն դարձնել:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ