Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 22 մայիսի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանի 80-ամյակի կապակցությամբ Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի Շինուհայր, Հալիձոր, Տաթև գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ծանոթանալով հիշյալ գյուղերի խնդիրներին՝ խոստացավ դրանք կառավարությունում քննարկել և լուծումներ գտնել: Վերադառնալուց հետո գյուղացիների բարձրացրած հարցերը քննարկվեցին, վարչապետի կողմից մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների տրվեցին հանձնարարականներ՝ կատարման հստակ ժամկետներով: Ըստ այդմ, ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց՝ -Սյունիքի մարզպետի հետ քննարկել Շինուհայրի և Հալիձորի ոռոգման համակարգի հիմնախնդիրները, անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցներ և 7-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին: -Սյունիքի մարզպետին վարչապետը հանձնարարեց՝ -Շինուհայրի ճանապարհի վերանորոգման նպատակով լրացուցիչ միջոցների տրամադրման հնարավորության հարցը քննարկել Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի հետ, արդյունքների մասին 7-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին: Ինչպես նաև Շինուհայրի ռետինատեխնիկական իրերի գործարանի վերագործարկման բիզնես-ծրագրի առկայության դեպքում՝ կազմակերպել դրա համապատասխան տեսքով ձևավորումը և փորձաքննությունը Զարգացման հայկական գործակալության միջոցով: -ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանձնարարություն ստացավ Շինուհայր, Հալիձոր, Տաթև և հարակից գյուղերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանն աջակցելու նպատակով, սահմանված կարգով, լրացուցիչ տրամադրել ճապոնական դրամաշնորհի հաշվին ձեռք բերված 1 տրակտոր: Արդյունքների մասին 7-օրյա ժամկետում զեկուցել ՀՀ տարածքային կառավարման նախարարին: -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվեց 7-օրյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման նախարարին ներկայացնել առաջարկություն Շինուհայր, Հալիձոր, Տաթև և հարակից գյուղերի հեռուստատեսային հաղորդումների որակի բարելավման ուղղությամբ: -ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվեց ամփոփել հանձնարարականների կատարման ընթացքը և արդյունքների մասին 10-օրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարականները կատարված են. Տարածքային կառավարման նախարարը զեկուցել է վարչապետին, որ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն քննարկել է Շինուհայրի և Հալիձորի ոռոգման համակարգի հիմնախնդիրները: Շինուհայր-Հարժիս-Հալիձոր պոմպակայանում նախագծով նախատեսված է եղել և տեղակայվել է երեք հատ պոմպ: Ազգամիջյան ընդհարումների ժամանակ պոմպակայանը չի պապանվել և թալանվել է, որի պատճառով ոռոգման ջուր է մատակարարվել միայն Շինուհայրի համայնքին: Այն ունեցել է ջրօգտագործման պայմանագիր, իսկ Հալիձորի համայնքն արդեն մի քանի տարի ոռոգման ջրի պահանջ չի ներկայացրել: Մինչև 2001 թվականի մայիսի վերջը «Ոռոգում» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանում կտեղադրվի նոր պոմպ և ոռոգման ջուր կտրվի նաև Հալիձոր համայնքի սպառողներին: -Շինուհայրի ճանապարհի վերանորոգման նպատակով լրացուցիչ միջոցների տրամադրման հնարավորության հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում: -ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից Սյունիքի մարզին հատկացվել է լրացուցիչ մեկ տրակտոր: -Շինուհայրի ռետինատեխնիկական իրերի գործարանի վերագործարկման բիզնես ծրագիրը կազմված է և ներկայացվել է Զարգացման հայկական գործակալություն, իսկ ընկերության արտադրանքի իրացումը խթանելու խնդրանքով մարզպետի կողմից 14.05.2001թ. N 04919 գրությամբ միջնորդություն է ուղարկվել ՀՀ վարչապետին: -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից քննարկվել է Սյունիքի մարզի Շինուհայր, Հալիձոր, Տաթև համայնքներում հեռուստատեսային հաղորդումների որակի բարելավման հարցը և պարզվել, որ նշված համայնքներում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրերն ընդունվում են Բարձրավանի հեռուստակայանից՝ լավ որակով: Միաժամանակ Հանրապետության բնակավայրերում հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը կազմակերպելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագրի սփռումն ապահովելու միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և 25.04.2001թ. ուղարկվել է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների համաձայնեցմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ