Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 31 հոկտեմբերի 2005

Այսօր կառավարությունում ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շարժայի բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանին:

Կարևորելով Արաբական Էմիրությունների հետ մեր երկրի հարաբերությունների զարգացումը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս տարվա սեպտեմբերին Շարժայի էմիր ալ-Կասիմիի այցը Հայաստան և այցի շրջանակներում Շարժայի մշակույթի օրերի անցկացումը նպաստեցին փոխշահավետ համագործակցության խթանմանը: Ըստ նրա, պարոն Վարուժան Ներգիզյանի ներկա այցը առաջին գործնական քայլն է, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, կողմերի միջև տնտեսական համագործակցության, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու պետությունների առանձին բնակավայրերի միջև կապերի հաստատման, Տավուշի մարզում մի շարք ծրագրերի, մասնավորապես, Հաղարծնի վերանորոգման, եկեղեցի տանող ճանապարհի վերականգնման և այլ նախագծեր:

Նախարար Հովիկ Աբրահամյանը և Շարժայի բանկի կառավարիչ Վարուժան Ներգիզյանը կարևորել են նաև Արաբական Միացյալ Էմիրությունների հայ համայնքի դերը երկու երկրների միջև համագործակցության հաստատման ու ամրապնդման գործում:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ