Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2005

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ  արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Պանայոտա Մավրոմիխալիին:



Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ պատմական խոր արմատներ ունեցող հայ-հունական բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս նույն հաջողությամբ կզարգանան: Ըստ նրա, այս տարվա նոյեմբերին նախատեսվող ՀՀ նախագահի այցը Հունաստան նույնպես զգալիորեն կնպաստի երկու պետությունների ու ժողովուրդների միջև փոխգործակցության խթանմանն ու բարեկամությանը: Կարևորելով «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ Հայաստանի ընդգրկումը, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դա նոր մակարդակի է բարձրացնում մեր երկրի հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հունաստանի հետ:



Ընդգծելով, որ իր գործունեությունը մեր երկրում սկսում է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ Սահամադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական շրջանում, տիկին Պանայոտա Մավրոմիխալին հույս է հայտնել, որ ինչպես այդ, այնպես էլ եվրաինտեգրմանն ուղղված մյուս գործընթացները կնպաստեն Հայաստանի իրական առաջընթացին:



Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Հունաստանի համագործակցության զարգացումը պաշտպանության, ազգային անվտանգության բնագավառներում:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Պանայոտա Մավրոմիխալին նշել են, որ ի տարբերություն քաղաքական երկխոսության դինամիկ զարգացմանը, առևտրատնտեսական հարաբերությունները չեն արտացոլում երկու երկրների միջև փոխգործակցության առկա ներուժը: Գործընթացի ակտիվացման, ապրանքաշրջանառության ավելացման նպատակով, նրանք ընդգծել են Հայ-հունական տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի գումարման անհրաժեշտությունը 2006թ. ընթացքում: Զրուցակիցները փոխգործակցության համար առավել հնարավոր ու հեռանկարային են համարել, մասնավորապես, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության, կրթության, զբոսաշրջության ոլորտները:



Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման գործում և կառավարության կողմից պատրաստակամություն հայտնել, հարկ եղած դեպքում, հնարավորինս աջակցել դեսպանին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ