Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 հոկտեմբերի 2005



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Օրակարգում ընդգրկված հարցերի թվում, նախորդ նիստի հանձնարարականի համաձայն,  խորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրականացման, միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հաշվետվությունը, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի գործունեության ոլորտին վերաբերող ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի իրականացման, միջազգային կոնվենցիաներով ու համաձայնագրերով այդ մարմնի գործունեության ոլորտում ՀՀ-ի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի հաշվետվությունը:



Առաջին հարցի վերաբերյալ, հարկային պետական ծառայության ղեկավարը զեկուցել է, որ ՀՀ կառավարության 2003թ. նոյեմբերի 6-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1522-Ն որոշման համապատասխան, ծառայության կողմից գույքագրվել են հարկային օրենսդրությամբ գործող բոլոր արտոնությունները և ներկայացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, մշակվել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ԱԺ-ի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ: Իրականացվել է նաև «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու պարտավորությունը. օրենքում կատարված համապատասխան փոփոխությունները գործում են 2004թ. հունվարից: Ըստ զեկուցողի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը և ներկայումս լրամշակման փուլում է, իսկ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Անվճարունակության (սնանկության) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերը ներկայացվել են ԱԺ: Ֆելիքս Ցոլակյանը հանգամանորեն անդրադարձել է հարկային ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման, ինչպես նաև ծառայության վերահսկողության վարչության կողմից կատարված աշխատանքներին ու հրապարակայնության ապահովման ուղղությամբ կատարված քայլերին և դրանց արդյունավետությանը:



Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման հարցի հետ կապված, հանձնարարվել է արագացնել գործընթացը, ինչպես նաև մինչ դրա կիրառումը փորձնական ծրագիր իրականացնել:



Օրակարգի հաջորդ հարցի վերաբերյալ, մաքսային պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ այդ մարմնի գործունեության ոլորտում Հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացվում է մի քանի ուղղություններով: Նա հանգամանորեն անդրադարձել է, մասնավորապես, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինների տեխնիկական հագեցվածության բարելավման, մաքսային մարմինների միջև ընդհանուր կապ ապահովող ցանցի ներդրման, մաքսային ընթացակարգերի հրապարակայնության ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքներին: Ըստ Արմեն Ավետիսյանի, 2004թ. ընթացքում մաքսային մարմիններում սկսվել է մաքսային միջնորդական գործունեություն իրականացնող անձանց և արտաքին տնտեսական գործունեության որոշ մասնակիցների համար ինքնահայտարարագրման (մաքսային հայտարարագիրն ինքնուրույնաբար լրացնելու) համակարգի ներդրումը: Հաշվետվության համաձայն, աշխատանքներ են կատարվել նաև մաքսային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման տեսանկյունից: Մասնավորապես, 2004թ. դեկտեմբերին ԱԺ-ի կողմից ընդունվել են ՀՀ մաքսային օրենսգրքում և «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ մաքսային ծառայության մշակած և կառավարության հավանությանն արժանացած օրինագծերը:



ՀՀ վարչապետը հանձնարարել է՝ խորհրդին ներկայացված հաշվետվությունների հրապարակայնությունն ապահովելու նպատակով, նախորդների նման, դրանք ևս ամբողջությամբ տեղադրել կառավարության պաշտոնական ինտերնետային էջում:



ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրին համապատասխան, նիստում ռոտացիոն կարգով փոփոխություններ են կատարվել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի ԱԺ խումբ-խմբակցությունների կողմից նեկայացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կազմում:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ