Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 հոկտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն տվել «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նշվել է, որ «ՀՀ-ում ինովացիոն գործունեության հայեցակարգը» ՀՀ կառավարության կողմից 2005թ. հունվարին հավանության արժանանալուց, ինչպես նաև 2005թ. սեպտեմբերին «ՀՀ-ում ինովացիոն համակարգի ձևավորման 2005-2010թթ. ծրագիրը» հաստատվելուց հետո, սույն օրինագծի ընդունումը առաջին քայլն է՝ մեր հանրապետությունում գիտելիքների վրա հիմնված տնտեսության և ինովացիոն համակարգի ձևավորման ուղղությամբ: Օրենքի ընդունումը կնպաստի ոչ միայն երկրի բնական պաշարների և մտավոր ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, գիտության և արտադրության միջև կապերի խորացմանը, տնտեսության մրցունակության աճին, համաշխարհային տնտեսական համակարգում ինտեգրման գործընթացի արագացմանը, այլև արդյունքում՝ կհանդիսանա ՀՀ-ում աղքատության հաղթահարման ու ժողովրդի արժանավայել կենսամակարդակի ապահովման ռազմավարական խնդրի լուծման երաշխիքներից մեկը:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնք սահմանված կարգով կներկայացվեն ԱԺ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 2005թ. մարտի 24-ի «Գումար հատկացնելու մասին» N 319-Ա որոշման մեջ, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին լրացուցիչ 2 մլն 400 հազար դրամ է հատկացրել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գրականության հրատարակման նպատակով, որը կբաշխվի ըստ իրականացնող մարմինների:

Կառավարության անդամները հավանություն են տվել նաև երեխայի իրավունքների պաշտպանության 2006թ. տարեկան ծրագրի նախագծին: Նշվել է, որ ծրագիրը մշակվել է ի կատարումն «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության ու վարչապետի համապատասխան որոշումների: Այն կազմելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագրի» հիմնական ուղղությունները: Ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին, ինչպես նաև ուղղված է երեխաների պաշտպանության նոր համակարգի ստեղծմանը: Մեկ այլ որոշմամբ, լրացում կատարելով ՀՀ կառավարության մի շարք որոշումներում, գործադիրը Երևանի քաղաքապետարանի և հանրապետության մարզերի աշխատակազմերում ստեղծել է երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2004թ. հունիսի 2-ին կնքված փոխըմբռնման հուշագրին, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ-ում երեխաների պաշտպանության ազգային և մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովների ստեղծման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 899-Ա որոշման համապատասխան՝ մարզային մակարդակով երեխաների պաշտպանությանն ուղղված միասնական և համակարգված քաղաքականության ապահովման նպատակով:

«ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 153 մլն 796.8 հազար դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջրի մատակարարման գծով ձևակերպված կանխավճարների մարման համար: Հանձնարարվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ապահովել կանխավճարների (ըստ ՋՕԸ-ների կամ «Ոռոգում» ՓԲԸ-ի) մարման կամ մարված կանխավճարի գումարների փոխհատուցման համար հատկացվող գումարների բաշխումը: Ի գիտություն է ընդունվել, որ մինչև սույն որոշման ընդունումը ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ՀՀ 2005թ. պետական բյուջեի ոռոգման համակարգերի սուբսիդավորում ծրագրով «Ոռոգում» ՓԲԸ-ին հատկացվել է 35 մլն դրամ՝ օրենքի կիրարկման արդյունքում մարված կանխավճարի փոխհատուցման համար:

Մեկ այլ որոշմամբ, ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելով, կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին 28 մլն 938 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, այդ թվում՝ «ՀՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամին, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ տրամադրելու նպատակով՝ 3 մլն 878 հազար դրամ, ՀՀ 2006թ. պետական բյուջեի նախագծում ընդգրկված աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության անցկացման նպատակով՝ 25 մլն 60 հազար դրամ: Վերջինը կտրամադրվի, մասնավորապես, «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքի հիմնանորոգման համար՝ 1 մլն 710 հազար դրամ, հանրապետության մարզային 10 անասնաբուժական լաբորատորիաների շենքերի հիմնանորոգման համար՝ 4 մլն 950 հազար դրամ, անտառային տարածքներում անտառվերականգնման համար՝ 12 մլն դրամ, Արարատի մարզի Սայաթ Նովա, Սիս, Ռանչպար և Սիփանիկ համայնքների տարածքներում Հրազդան գետի հունի մաքրման և հողաթմբերի ամրացման համար՝ 6 մլն 400 հազար դրամ:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի 2004թ. ֆինանսական արդյունքները, կառավարությունը թույլատրել է՝ բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը, այն համապատասխանեցնելով 2004թ. տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին:

Նիստում հավանություն է տրվել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է օրենքով սահմանված առանձին իրավական նորմերի կիրառման պայմանների ապահովման, աուդիտ իրականացնող անձանց պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությամբ:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել 6 մլն եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք, որպես Վերականգնման վարկերի բանկի (KFW) (Մայնի Ֆրանկֆուրտ) և ՀՀ կենտրոնական բանկի միջև 2004թ. նոյեմբերի 24-ին կնքված «Էներգիայի վերականգնվող տեսակների զարգացում» ծրագրի շրջանակներում վարկի տրամադրման մասին պայմանագրով նախատեսված վարկային պարտավորությունների կատարման ապահովման միջոց: Եվս 1 մլն 500 հազար եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք կտրամադրվի ՀՀ կենտրոնական բանկին՝ որպես նույն ծրագրի շրջանակներում դրամաշնորհի տրամադրման պայմանագրով նախատեսված՝ պայմանագրից կամ դրանում նշված հատուկ համաձայնագրերից բխող պարտավորությունների չկատարման կամ դրամաշնորհի նպատակային օգտագործման վերաբերյալ ապացույցների չներկայացման դեպքերում դրամաշնորհի գումարի վերադարձման ապահովման միջոց:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, կառավարությունը սահմանել է զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի վաճառքի առանձնահատկությունները: Նշվել է, որ դրանք չեն տարածվում ծառայողական զենքի շրջանառության վրա:

Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարութան 1998թ. փետրվարի 5-ի «ՀՀ պաշտպանության նախարարությանը մի շարք ընկերություններում պետական բաժնեմասի տնօրինման իրավունք վերապահելու մասին» N 48 որոշման մեջ, գործադիրը «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել է ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է օրենքով սահմանված կարգով լուծարել «Պարենպլաստ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը, որը 1995 թվականից գործունեութուն չի ծավալել, չունի շենք-շինություն, եղած հիմնական միջոցները ձեռք են բերվել 1980-ական թվականներին:

ՀՀ 2005թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի որոշման մեջ փոփոխություն կատարելով, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 8 մլն 187.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ 2005թ. ինն ամիսների ընթացքում մարդասիրական օգնության նպատակով ՀՀ ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով:

Փոփոխություն և լրացում կատարելով ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N462 որոշման մեջ, գործադիրը հաստատել է նաև մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին պարգևատրումների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը: Դրանով, մասնավորապես, սահմանվում է, որ դրամական պարգևատրումները մարզիկներին, ազգային հավաքականի թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար: Կարգի համաձայն, օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում և միջազգային մրցույթներում հանրապետության, աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են պարգևատրվել նաև ՀՀ կառավարության, պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ պարգևներով:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է թույլատրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության տնօրինության, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զ.Անդրանիկի պողոտա հասցեում գտնվող կինոթատրոնի, անավարտ շինարարության օբյեկտը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռաֆիկ Նուրիջանյանին: Որոշմամբ սեփականաշնորհված այլ օբյեկտների թվում, պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է նաև իր տնօրինության՝ Երևան քաղաքի Դավիթաշեն 2-րդ թաղամասի 21 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 181.4քմ. մակերեսով ոչ բնակելի տարածքը, ուղղակի վաճառքի ձևով, օտարել նախօրոք հայտնի գնորդ Արսեն Քոչարյանին: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ.Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ին ամրացված, Նոր Գեղիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, 1 մլն 104 հազար դրամ հաշվեկշռային արժեքով անավարտ հնոցատունը, 3200քմ. ընդհանուր և 2000քմ. օգտակար մակերեսով ու 685 հազար դրամ հաշվեկշռային արժեքով N1 հանրակացարանը և 3200քմ. ընդհանուր և 2000քմ. օգտակար մակերեսով ու 930 հազար դրամ հաշվեկշռային արժեքով N2 հանրակացարանը հետ է վերցվել և նվիրաբերվել Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքին՝ վերջիններս հանրակացարաններում բնակվող ընտանիքներին որպես բնակելի տարածք անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու պայմանով:

«Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարբեր կատեգորիաների հողերը համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու ծրագրի հայեցակարգը: Որոշվել է նաև նշված ծրագիրն իրականացնել այդ տարածքները միայն սահմանակից համայքների միջև բաշխելու միջոցով:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ