Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 հոկտեմբերի 2005

 

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) ղեկավարների խորհրդի նախագահ, դոկտոր Ռոնալդ Լեմանին և նրա տեղակալ Էլին Վիրջինիոյին, որոնք Հայաստանում են գտնվում «Տարածաշրջանային համագործակցություն՝ բնական վտանգների հարցերով: Ռիսկի կառավարման միջոցները» միջազգային սեմինարին մասնակցելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին, վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև հաստատված սերտ համագործակցությունից, ինչը, ըստ նրա, հնարավորություն է տալիս գիտության զարգացմանն ուղղված պետական և այլ միջոցներն առավել արդյունավետորեն նպատակին ծառայեցնելու համար:

Դոկտոր Լեմանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը Հայաստանում միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությանն ու մեր երկրում գիտության զարգացմանն աջակցելու համար: Բարձր գնահատելով հայ գիտնականների ավանդը միջազգային գիտական ծրագրերի մշակման և իրականացման գործում, նա ընդգծել է, որ դրա խոսուն վկայություններից է նաև այն, որ Մոսկվայից դուրս իր առաջին սեմինարը ՄԳՏԿ ղեկավարների խորհուրդը հրավիրել է Երևանում: Պարոն Լեմանը տեղեկացրել է, որ սեմինարի շրջանակներում քննարկվելու են նաև ՄԳՏ կենտրոնի կողմից ընդունվելիք և ֆինանսավորվելիք նոր նախագծերի վերաբերյալ առաջարկությունները, որոնցից մեկը, ըստ նրա, «Երկրագնդի մասին գիտությունների բնագավառում «Գառնի» միջազգային գիտահետազոտական կենտրոնի ստեղծման» նախագիծն է:

Հանդիպման ավարտին, կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում գիտության զարգացմանն օժանդակելու Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը, վարչապետը մեկ ամգամ ևս հավաստել է այդ գործընթացին հնարավորինս աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը և հաջողություններ է մաղթել միջազգային սեմինարի աշխատանքներին:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ