Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 հոկտեմբերի 2005

 

ՀՀ վարչապետի որոշմամբ Գագիկ Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ:

Կենսագրական տվյալներ

Գագիկ Խաչատրյանը ծնվել է 1952թ. Աշտարակի շրջանի Ավան գյուղում: 1973թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մեխանիկի որակավորմամբ: 1973-1978թթ. աշխատել է Երևանի «Բազալտ» և «Ֆերիտ» գործարաններում՝ որպես վարպետ, ավագ վարպետ, ապա ինժեներ-կոնստրուկտոր: 1978-1980թթ. զբաղեցրել է Երևանի «Ֆերիտ» գործարանի, այնուհետև Երևանի «Պլաստիկ» միավորման Էջմիածնի մասնաճյուղերի գլխավոր ինժեների պաշտոնը: 1980-1983թթ. աշխատել է ՀԿԿ Էջմիածնի շրջկոմի կազմակերպչական բաժնի հրահանգիչ, ապա Երևանի կիսահաղորդիչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի բաժնի վարիչ: 1983-1999թթ. եղել է Աշտարակի «Տրանզիստոր» կիսահաղորդիչային սարքերի գործարանի տնօրեն, 1999-2001թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր:

2001 թվականից մինչև նշանակումը աշխատել է որպես «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի պետ:

ՀՀԿ անդամ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ