Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 24 հոկտեմբերի 2005

 



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսեյ Նոմուրային և նրա գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկրում է գտնվում հայ-ճապոնական գործարար կլոր սեղանի անցկացման կապակցությամբ:



Ողջունելով կլոր սեղանի բացման առթիվ, վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրների գործարարների այս համաժողովը ևս կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանը, ուղղակի ներդրումների ներգրավմանը, նոր ու հեռանկարային գործնական կապերի ստեղծմանը, որոնք, ըստ նրա, Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթ նպատակներից են: Նա նշել է, որ այս միջոցառումը դիտում է որպես երկու երկրների բարեկամական հարաբերությունների նոր դրսևորում, ինչպես նաև ս/թ հունիսի սկզբին Ճապոնիա կատարած իր այցի ուղղակի դրական արձագանքը, որի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցեց Աիչի նահանգում «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսին և Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը: Անդրանիկ Մարգարյանը, օգտվելով առիթից, իր երախտագիտությունն է հայտնել ճապոնական կողմին՝ այցի ընթացքում ցույց տրված ջերմ ընդունելության և բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպելու համար:



Դեսպան Իսեյ Նոմուրան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Երևան ժամանած ճապոնական գործարարների ստվար պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և կլոր սեղանը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ընդգծելով, որ Աիչի նահանգում սեպտեմբերի 25-ին հաջողությամբ է ավարտվել «Էքսպո 2005» համաշխարհային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը ներկայացված էր իր առանձին տաղավարով, նա ևս վստահություն է հայտնել, որ նման միջոցառումները, դառնալով պարբերական, մեծ նպաստ կարող են բերել հայ-ճապոնական բարեկամության ու տնտեսական կապերի խորացմանը, երկու երկրների գործարարների միջև անմիջական կապերի Հաստատմանը:



Զրույցի ընթացքում, որպես համագործակցության առավել հեռանկարային ուղղություններ, դեսպան Նոմուրան և ճապոնացի գործարարները նշել են, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության, էներգետիկայի, թանկարժեք քարերի ու մետաղների, ինչպես նաև սննդի վերամշակման, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտները: Նշելով, որ Ճապոնիան ներկայումս ջանում է ակտիվացնել առևտրատնտեսական հարաբերությունները ԱՊՀ երկրների, այդ թվում՝Հայաստանի հետ, նրանք ընդգծել են, որ նշված ոլորտներում Հայաստանի ներուժի վերաբերյալ առավել իրազեկ են դարձել այս տարվա հունիսի 24-ին Մոսկվայում կազմակերպված հայ-ճապոնական առաջին գործարար կլոր սեղանի ժամանակ: Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է նաև միմյանց տնտեսության առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության կանոնավոր փոխանակման անհրաժեշտությունը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Իսեյ Նոմուրան նշել են, որ թեև Հայաստանի ու Ճապոնիայի միջև հարաբերությունները զարգանում են բարեկամության և փոխըմբռնման ոգով, սակայն դրանք ընդլայնման մեծ ներուժ ունեն: Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է հայ-ճապոնական երկխոսությանը նոր որակ հաղորդելու հայկական կողմի ցանկությունը՝ օգտագործելով առկա նախադրյալները: Նշելով, որ այսօր Ճապոնիան Հայաստանի ամենախոշոր դոնոր երկրներից մեկն է, վարչապետը կարևորել է Զարգացման պաշտոնական աջակցման (ODA) շրջանակներում այդ երկրի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող օգնությունը, որն ընդգրկում է ընդհանուր դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, մշակութային, հետազոտական և փոքրածավալ դրամաշնորհներ, արտոնյալ վարկերի տրամադրում և այլն: Հիշատակելով, մասնավորապես, այս տարվա մարտին Երևանում ստորագրված էներգետիկ ոլորտին վերաբերող միջկառավարական համաձայնագիրը, նա երախտագիտություն է հայտնել ՀՀ կառավարությանը շուրջ 150 մլն ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ հատկացնելու համար, որն ըստ նրա, առ այսօր միջազգային դոնորների կողմից Հայաստանին հատկացված վարկերից իր ծավալով խոշորագույնն է և անչափ կարևոր՝ տնտեսական բարեփոխումների տեսակետից:



Կողմերը միաժամանակ նշել են, որ պատրաստ են երկուստեք ջանքեր գործադրել Ճապոնիայի կողմից Հայաստանին մարդասիրական օգնության, դրամաշնորհների և վարկերի տրամադրման քաղաքականությունից ուղղակի ներդրումների միջոցով աստիճանաբար փոխշահավետ համագործակցության անցնելու համար: Նրանք համոզմունք են հայտնել, որ նման գործարար համաժողովների կազմակերպումն այդ ուղղությամբ կատարված կարևոր քայլերից է:



Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություն է մաղթել ճապոնական պատվիրակության առաքելությանը՝ հույս հայտնելով, որ այն հետագայում նոր զարգացումներ կունենա:





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ