Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 հոկտեմբերի 2005

 


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ:


Գոհունակություն հայտնելով հայ-լատվիական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակից, կողմերն ընդգծել են դրանում նաև երկկողմ շփումների, բարձր մակարդակի փոխայցելությունների շարունակականության ապահովման կարևորությունը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ տիկին Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի այս այցը ևս կնպաստի երկու պետությունների միջև ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը:


Կարևորելով «Եվրոպական հարևանության քաղաքականության» մեջ Հայաստանի ընդգրկումը, ինչը որակապես նոր մակարդակի է բարձրացնում մեր երկրի հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ, Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է դիտարկել նաև Լատվիայի հետ երկկողմ հարաբերությունների ընդլայնումը՝ ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման շրջանակներում: Ըստ նրա, եվրաինտեգրման գործընթացում Լատվիայի կուտակած փորձը, անկասկած, կարող է օգտակար լինել այդ ճանապարհն ընտրած Հայաստանի համար: Միաժամանակ, մտահոգություն հայտնելով ԵՄ-Հայաստան համատեղ Գործողությունների ծրագրի շուրջ երկկողմ բանակցությունների առաջին փուլի հետաձգման առնչությամբ, վարչապետը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրամիության անդամ երկրների, այդ թվում՝ Լատվիայի աջակցությունը բանակցությունների վերսկսման հարցում, ինչը, ըստ նրա, չպետք է պայմանավորվի այլ երկրների, մասնավորապես, Ադրբեջանի և Կիպրոսի միջև առկա խնդիրներով:


Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել համակողմանի աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրամիությանն ինտեգրվելու նպատակների իրագործման մեջ՝ փոխանցելով այդ գործընթացում ունեցած ոչ միայն հաջողությունների, այլև դժվարությունների փորձառությունը: Նա նշել է նաև, որ ժամանակակից աշխարհում ընթացող գլոբալացման պայմաններում, Լատվիան պաշտպանում է Եվրամիությանն ինտեգրվել ձգտող յուրաքանչյուր պետության նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու գաղափարը:


Եվրաինտեգրման գործընթացում մեր երկրի համար առավել կարևոր խնդիրների թվում վարչապետը նշել է համապատասխան մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը, եվրաինտեգրման հարցերին նվիրված համատեղ միջոցառումների կազմակերպումը Ռիգայում կամ Երևանում, պետական համակարգում գործուն կառուցվածքային միավորների ձևավորման, տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացման և դրանց գործունեության արդյունավետության բարձրացման Լատվիայի փորձի ուսումնասիրումը և այլն: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակներում:


Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցի շուրջ, որն, ըստ նրանց, մեծ նշանակություն ունի Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման և կայունության ամրապնդման համար: Այդ համատեքստում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է Հայաստանի առավել ակտիվ ընդգրկումը ԵՄ հովանու ներքո տարածաշրջանում իրականացվող տնտեսական ծրագրերում, ինչը, նրա կարծիքով, դրական ազդեցություն կունենա նաև առկա հակամարտությունների կարգավորման, տարածաշրջանում կայունության և վստահության մթնոլորտի ձևավորման վրա:


Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները ևս: Դրանց զարգացումը դիտարկելով որպես եվրաինտեգրման քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ մաս, Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանը մտադիր է առավելագույնս օգտվել ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) ընձեռնած հնարավորություններից և այդ հարցում նույնպես ակնկալում է Լատվիայի աջակցությունը:


Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև հայ-լատվիական տնտեսական համագործակցությանը, որը, նրանց կարծիքով, նկատելիորեն հետ է մնում երկկողմ քաղաքական համագործակցության մակարդակից: Անդրանիկ Մարգարյանը և Վայրա Վիկե-Ֆրեյբերգան համակարծիք են եղել տնտեսության տարբեր բնագավառներում փոխշահավետ գործակցությունը խթանելու անհրաժեշտության հարցում, որի համար, ըստ նրանց, կարևոր հիմք կհանդիսանա համապատասխան իրավական դաշտի ապահովումը, մասնավորապես, մաքսային, ներդրումների փոխադարձ պաշտպանության և խրախուսման բնագավառներում համաձայնագրերի ստորագրումը: Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների, ինչպես նաև զբոսաշրջության զարգացմանը, կողմերի կարծիքով, մեծապես կնպաստեն նաև գործարար շրջանակների, միջին և փոքր ձեռնարկությունների միջև ուղղակի կապերի ու շփումների հաստատումը, Երևան-Ռիգա կանոնավոր չվերթերի կազմակերպումը և այլն:


Հանդիպմանը ՀՀ վարչապետը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել նաև պաշտպանության, անվտանգության, իրավական, սոցիալական, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ