Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 հոկտեմբերի 2005

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 5 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող Երևանի Էրեբունի թաղամասի եկեղեցու և կաթողիկոսական գրասենյակի շենքի կառուցման շինարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ՀՀ պաշտպանության նախարարության ռազմավարական - ռազմաքաղաքական գիտաուսումնական կենտրոնի տարածքի բարեկարգման նախագծման և Գյումրի քաղաքի N 29 դպրոցի համար կահույքի պատրաստման  և անհատույց տրամադրման աշխատանքների ծրագրերը: Գիտության  և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության միջնակարգ դպրոցներին և աշակերտներին» ծրագրի նպատակն է աջակցություն ցուցաբերել ՀՀ սահմանամերձ, հեռավոր  և փախստականներով բնակեցված գյուղերի դպրոցներին:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ