Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 հոկտեմբերի 2005



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատին:



Նշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը, որը հիմնված է նաև երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության դարավոր ավանդույթների վրա, կողմերն արտահայտվել են փոխշահավետ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու օգտին: Վարչապետը բարձր է գնահատել նաև աշխարհում խաղաղության ու կայունության պահպանմանն ուղղված Հնդկաստանի կառավարության գործունեությունը: Նա ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է միջազգային առևտրում իր ներկայությունը տարեցտարի ազդեցիկ ցուցանիշներով ամրապնդող Հնդկաստանի հետ գործընկերային հարաբերությունների հետագա խորացմամբ: Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանն էլ կարող է հանդես գալ որպես հենակետ տարածաշրջանում և դեպի Եվրոպա Հնդկաստանի տնտեսական ծավալման համար, ինչպես եղել է պատմության ընթացքում: Այդ համատեքստում Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է տրանսպորտային, հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի հեռանկարով, ինչպես նաև տարանցիկ փոխադրումների «ազատ առևտրի» ռեժիմի ամրագրման հնարավորություններով:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և փոխնախագահ Բհարիոն Շեխավատը կարևորել են Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մասնավորապես, գործարար շրջանակների միջև անմիջական կապերի ակտիվացման գործում: Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ գյուղատնտեսության ոլորտում երկկողմ նախագծերի իրականացման համար մեր երկրին 5 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ տրամադրելու, ինչպես նաև հայ մասնագետներին ITEC ծրագրի վերապատրաստման դասընթացներին մասնակցելու հնարավորություն ընձեռնելու համար: Գոհունակություն հայտնելով կրթության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև առկա համագործակցության արդյունքներից, վարչապետը կարևորել է նաև «Ավարտական վկայականների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումների արագացումը՝ հաշվի առնելով երկու երկրների միջև ուսանողների փոխանակման ծավալները: Հանդիպման ավարտին պարոն Սինգհ Շեխավատին ՀՀ վարչապետին հրավիրել է հարմար ժամկետում այցելել Հնդկաստան:



Մինչ ՀՀ վարչապետի և Հնդկաստանի փոխնախագահի հանդիպումը, կառավարությունում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դիպակ Վոհրան արձանագրություն են ստորագրել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության վերաբերյալ պայմանագրերի վավերագրերի փոխանակման մասին»: Հնդկաստանի փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին է հանձնել նաև Հնդկաստանի կառավարության կողմից Հայաստանին փոխանցվելիք 300 տրակտորներից առաջին 60-ի առաքման վերաբերյալ փաստաթուղթը:



 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ