Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 6 հոկտեմբերի 2005

 


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «2005թ. աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի, ինչպես նաև հրամանագրի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծերին: Դրանցով նախատեսվում է «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչն անցկացնել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Նույն ամիսներին կկատարվի նաև սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը:


Գործադիրը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է զինվորական հաշվառման, առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կամ ազատելու, վարժական հավաքների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև օրենքի մի շարք այլ դրույթներ հստակեցնելու անհրաժեշտությամբ:


Նիստում հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Օրինագիծը նպատակ ունի հստակեցնել շինարարության ընթացքում հաստատված նախագծի, ինչպես նաև շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի խախտումներ կատարելու պարագայում յուրաքանչյուր խախտման համար կիրառվող համապատասխան տուգանքի նշանակման դեպքերը:


«Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը տեղեկատվություն տրամադրելու մասին: Սահմանվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, ՀՀ աշխատանքի պետական տեսչությանն են տրամադրում տեղեկատվություն՝ համապատասխանաբար «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների և հաշվառումների, ինչպես նաև շինարարական նորմատիվների չկատարմամբ պայմանավորված արտադրական վթարների և դժբախտ դեպքերի քանակի վերաբերյալ: Որոշմամբ, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը ևս, իր կողմից իրականացվող ստուգումների արդյունքում, անօրինական աշխատանք կատարողների, (չձևակերպված աշխատողների) և վարձու աշխատողների աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքի և աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման և պահպանման կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, այդ մասին պետք է տեղեկացնի տեսչությանը՝ նշելով գործատուի անվանումը, գտնվելու վայրը, խախտման տեսակը, խախտումն արձանագրելու ամսաթիվը, կիրառված պատասխանատվության նորմը: Տեսչության հարցումների հիման վրա Հարկային պետական ծառայությունը պարտավոր է նշված խախտումների վերաբերյալ տրամադրել նաև օպերատիվ տեղեկատվություն: Մեկ այլ որոշում վերաբերել է ՀՀ աշխատանքի պետական տեսչությանը գործատուների կողմից եռամսյակային հաշվետվության ներկայացման կարգին: Որոշման նախագիծն ընդունվել է իբրև օրենքի պահանջ, սակայն հանձնարարվել է «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի հիշյալ պահանջն առանձին քննարկել, անհրաժեշտության դեպքում օրենքում առաջարկել փոփոխություններ՝ լրացուցիչ թղթարարության ու անհարկի բյուրոկրատական մոտեցումների առիթ չտալու նպատակով: Նիստում նաև փոփոխություններ ու լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 29-ի N 1146-Ն որոշմամբ հաստատված ՀՀ աշխատանքի պետական տեսչության կանոնադրության մեջ՝ այն «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 47 մլն 694.5 հազար դրամ հատկացնել ՀՀ Արագածոտնի մարզպետարանին՝ Աշտարակ քաղաքի, ինչպես նաև Օշական, Ծաղկասար, Զարինջա և մի շարք այլ գյուղերի դպրոցների շենքերի շինարարության և հիմնանորոգման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 10 մլն 858.5 հազար դրամ է հատկացվել նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար գիտությունների բաժանմունքի ինստիտուտների համար տեխնիկական և տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու նպատակով: 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին կառավարությունը ևս 25 մլն դրամ է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչությանը՝ հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների պարկը բարելավելու նպատակով:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև երկկողմ խորհրդատվական համաժողովի հիմնադրման մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը:


«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները: Այդ կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 1999թ. մայիսի 25-ի N 340 համապատասխան նախորդ որոշումը:


ՀՀ կառավարության 2005թ. փետրվարի 24-ի N 265-Ն որոշման համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն ազգային փոքրամասնություններին» ծրագրով նախատեսված 10 մլն դրամը տրամադրել «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը, վերջինիս միջոցով համայնքների միջև բաշխելու համար:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» հիմնարկի հաշվեկշռում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 343 հազար դրամ արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում՝ որպես պետական սեփականություն: Որոշմամբ «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» հիմնարկը վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է ՊՈԱԿ-ի, սեփականության իրավունքով այդ կազմակերպությանն է հանձնվել 343 հազար դրամ արժողությամբ գույքը՝ բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10.000-ապատիկը գերազանցող գույքի:


Նիստում որոշվել է նաև «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված Երևանի Ծովակալ Իսակովի N 24 հասցեում գտնվող եռահարկ՝ 2088քմ ընդհանուր և 544քմ նկուղային մակերես ունեցող երկրորդ լաբորատոր մասնաշենքը սահմանված կարգով հետ վերցնել և ամրացնել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին՝ մասնաշենքի երկրորդ և երրորդ հարկաբաժինն ու առաջին հարկի շքամուտքի կեսը՝ 1485քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև նկուղից տարածք՝ 306քմ մակերեսով: Որոշվել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմին ամրացնել մասնաշենքի առաջին հարկը՝ 603քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև նկուղից տարածք՝ 238քմ մակերեսով: «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին ամրացվող լաբորատորիայի մասնաշենքում գտնվող սարքավորումների ապամոնտաժման և գույքի տեղափոխման, հողագիտական թանգարանի նմուշների և պահոցների փոխադրման, նոր թանգարանի հիմնադրման և փոխադրվող սարքավորումների տեղակայման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ կառավարության 2005թ. պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 25 մլն դրամ:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը հաստատել է «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Պետական աջակցություն մանկական, մանկապատանեկան թերթերի և ամսագրերի հրատարակման» ծրագրով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը նախատեսված հատկացումների բաշխումը՝ ըստ առանձին կազմակերպությունների: Որոշման համաձայն, պետական սուբսիդիա է տրամադրվել «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Նախաշավիղ», «Հայոց լեզու և գրականություն», «Լուսապսակ» ամսագրերի, «Խատուտիկ» հանդեսի, «Մանկանց երկիր» մանկապատանեկան ալմանախի, «Կանչ» և «Փերի» մանկապատանեկան թերթերի համար:


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2005թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշումը, ինչպես նաև ի կատարումն ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 23-ի «ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման, գործադիրը համապատասխան փոփոխություններ է կատարել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան», «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում: Մեկ այլ որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը և ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 31-ի N 642-Ն նախորդ համապատասխան որոշումը:


«ՀՀ կրթության զարգացման 2001-2005թթ. պետական ծրագիրը հաստատելու մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը որոշել է դադարեցնել «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը, մասնաճյուղի հիմքի վրա ստեղծել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ և հաստատել է դրա կանոնադրությունը: Հիշյալ համալսարանի մասնաճյուղի վերակազմավորումը առանձին բարձրագույն ուսումնական հաստատության հնարավորություն կտա որակյալ կադրեր պատրաստել ինչպես մանկավարժական, այնպես էլ տեխնիկական գիտությունների գծով:


«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է նաև «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի ակտիվների կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել նրա սեփականությունը հանդիսացող շենքերը, շինությունները, ինչպես նաև այլ գույքը՝ 345,764 մլն դրամ ընդհանուր արժողությամբ և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշվել է նաև «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպել նույնանուն պետական ոչ առևտրային կազմակերպության, որն հանդիսանում է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:


Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 9-ի «Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող միջազգային կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 948-Ն որոշման մեջ, միջոցառումների ցանկում գործադիրը նախատեսել է նաև Շվեյցարիայի կառավարության և շվեյցարական «Թայգեր Դեվ Սուիսս» ընկերության կողմից Ծաղկաձորի հեռանկարային զարգացման ծրագրի մշակումը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հաստատել է նաև «Քրեակատարողական ծառայողի ատեստավորման անցկացման կարգը»: Այդ կապակցությամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 21-ի N 1460-Ն նախորդ համապատասխան որոշումը:


Հայաստանի Հանրապետությանը հատկացված քվոտաների շրջանակներում, կառավարությունը հաստատել է ՌԴ ԱԳՆ-ի միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում և Դիվանագիտական ակադեմիայում 2005-2006 ուսումնական տարվա համար պետական պատվերը: Ըստ այդմ, ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում առկա ուսուցման համար նախատեսվել է 6, իսկ դիվանագիտական ակադեմիայում՝ 4 տեղ: Սահմանվել է, որ նշված ուսումնական հաստատություններում ընդունելության քննություններին մասնակցելու համար դիմորդների նախնական ընտրությունն իրականացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հարցազրույցի հիման վրա:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 28-ի «Ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման մասին կանոնագիրքը հաստատելու մասին» N1184-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև վերոհիշյալ որոշումը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին և լրացումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության, ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 466 հազար դրամ գնահատված, երևան քաղաքի Կոմիտաս 54 հասցեի շենքի առաջին հարկից 50 քմ. մակերեսով տարածքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ Գագիկ Գրիգորյանին: Որոշվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության (նախկինում «Հայթունել» ԲԲԸ-ին պատկանող) Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող բնակելի շենքի, 15 մլն 784 հազար դրամ գնահատված արժեք ունեցող, ինչպես նաև նույն վարչության տնօրինության ( նախկինում «Անի-էլեկտրոնիկա» ԲԲԸ-ին պատկանող) Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող բնակելի շենքի, 11 մլն 387 հազար դրամ գնահատված արժեք ունեցող, անավարտ շինարարության օբյեկտները մասնավորեցնել մրցույթով:


Նիստում որոշվել է նաև մրցույթով մասնավորեցնել «Կախակնի սերմնաբուծական» պետական ՓԲԸ-ի՝ ՀՀ կառավարության 1998թ. մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով 1 մլն 107 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերը, Ստեփանավանի անասնամթերման գրասենյակի՝ 1 մլն 743 հազար դրամ գնահատված արժեք ունեցող գույքը, այդ թվում՝ 381 քմ մակերես ունեցող շենքը: Որոշվել է նաև Լ. Արեշյանի անվան «Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր» ՓԲԸ-ի գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 1159.6 քմ մակերեսով ժամանակավոր մասնաշենքն ու գույքը և հանձնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը՝ դրա վարձակալ «Լեզաթեն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու նպատակով: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Երևան քաղաքի Իսակովի 50 հասցեում գտնվող 1551.2 քմ մակերեսով և 12 մլն 202 հազար դրամ գնահատված արժեք ունեցող ճաշարանային մասնաշենքը ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Նազիկ Բաղդասարյանին:


«ՀՀ պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է համաձայնել «ԿանԱԶ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի լիազոր ներկայացուցիչների որոշմանը՝ բաժնետոմսերի հետգնման և մարման ճանապարհով համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, օրենքով սահմանված կարգով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Ազատության N 21ա հասցեում գտնվող 434 դրամ մնացորդային արժեքով և 21 քմ մակերեսով և Արղության փակուղի N 4 հասցեում գտնվող 3225 դրամ մնացորդային արժեքով և 30 քմ մակերեսով հանրակացարանային մասնաշենքերի բնակելի տարածքների առանձնացմանը և դրանք «ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնելուն՝՝ այնտեղ բնակվող քաղաքացիներին որպես բնակելի տարածություն սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու առաջարկությանը:


«Տեղական ինքնակառավարման մասին», «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան և հաշվի առնելով ՀՀ մարզերի ու համայնքների սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը, գործադիրը հաստատել է Գեղարքունիքի, Լանջաղբյուրի, Ձորագյուղի, Ծակքարի և Ծովազարդի գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը:


Նիստում կառավարությունը որոշումներ է ընդունել նաև Սյունիքի մարզի Տեղի գյուղական համայնքի, Կոտայքի մարզի մի շարք գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու, ինչպես նաև Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի շուրջ երկու տասնյակ գյուղական համայնքների վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և այդ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու վերաբերյալ:



Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ