Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 հոկտեմբերի 2005


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:


Նշելով վերջին շրջանում Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների նկատելի ակտիվացումը, որը հիմնված է նաև երկու երկրների ու ժողովուրդների բարեկամության դարավոր ավանդույթների վրա, կողմերն արտահայտվել են թե՛ քաղաքական, թե՛ ռազմատեխնիկական բնագավառներում բարձր մակարդակով ընթացող համագործակցությունը տնտեսական ոլորտում ևս նույնքան հաջողությամբ զարգացնելու օգտին: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Հունաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկիր, իսկ Հայաստանը հաստատակամորեն ընթանում է եվրոինտեգրման ուղղությամբ, նրանք նշել են, որ հայ-հունական համագործակցությունը կարևորվում է ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ շրջանակներում: Անդրանիկ Մարգարյանը և Սպիլիոս Սպիլիոտոպուլոսն ընդգծել են, որ Հայաստանի և Հունաստանի ռազմավարական շահերը տարածաշրջանում համընկնում են, քանի որ դրանք հիմնված են առկա հիմնախնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների, անվտանգության և ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման անհրաժեշտության գիտակցման վրա: Մոտեցումը նույնն է նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրում, ըստ որի սկսված բանակցությունների տևական գործընթացը, կստիպի առավել վերահսկելի ու կանխատեսելի դարձնել այդ երկիրը, որից Հայաստանն ու Հունաստանը կաշխատեն օգտվել՝ իրենց ազգային ու պետական շահերից բխող Կիպրոսի ճանաչման, Հայաստանի հետ սահմանի բացման և մի շարք այլ՝ այդ թվում անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու համար: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընդգծելով, որ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված այդ հանցագործությանը, հայերի հետ մեկտեղ, զոհ են գնացել նաև բազում այլազգիներ, այդ թվում՝ հույներ: Նա նշել է, որ Հունաստանն այն երկրներից է, որը դեռևս տարիներ առաջ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, այսօր էլ բոլոր միջազգային կազմակերպություններում հանդես է գալիս այն ճանաչելու օգտին կամ նախաձեռնությամբ:Հայաստանի վարչապետը և Հունաստանի պաշտպանության նախարարը համակարծիք են եղել այն հարցում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գլխավոր նպատակներից մեկը նաև ապագայում նման ոճիրների կանխարգելումն է, աշխարհն ու մարդկությունը այդպիսի հանցագործություններից զերծ պահելը:


Վարչապետը բարձր է գնահատել Հունաստանի օժանդակությունը Հայաստանին՝ Եվրաինտեգրման գործընթացում նույնպես, որն արտահայտվում է եվրոպական կառույցներում, միջազգային կազմակերպություններում մեր երկրին մշտապես սատարելով հետ համագործակցության: Ըստ նրա, մեծ է Հունաստանի աջակցությունը նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում:


Հանդիպման ժամանակ կողմերն առանձնակի կարևորել են Հայաստանի և Հունաստանի ռազմաքաղաքական կապերի զարգացումը՝ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ամրապնդման նպատակով: Նրանք նշել են, որ երկու երկրների միջև իրականացվող ռազմական համագործակցության ընդլայնումն ու զարգացումը՝ ռազմատեխնիկական, ռազմաուսումնական, ռազմատեղեկատվական և այլ բնագավառներում հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետորեն պաշտպանելու մեր երկրների ընդհանուր ռազմավարական շահերը:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ